Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձել միայն 60 օր

Լուրեր

04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
Բոլորը

Իրանական Fars գործակալության իրազեկ աղբյուրը բացահայտել է Իրան-ԱՄՆ համաձայնագրի վերջնական տեքստում կատարված նշանակալի փոփոխությունները՝ նշելով, որ վերանայված ձևակերպումը հստակորեն ճանաչում է Իրանի և Օմանի դերը Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության ապագան որոշելու գործում և ներառում է ԱՄՆ-ի կողմից առաջին անգամ ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղում ծովային ծառայությունների համար վճար գանձելու՝ Իրանի իրավունքի ճանաչումը։

Աղբյուրն ասել է, որ տեքստի վերջնական փուլի վերանայումները հստակորեն շեշտադրել են Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանա-օմանական ինքնիշխանությունը։

«Բանակցությունների վերջին պահերին հուշագրի տեքստը ենթարկվել է փոփոխությունների, որոնք վերջնականապես և հստակորեն ընդգծում էին Իրան-Օման ինքնիշխանության իրացումը Հորմուզի նեղուցի նկատմամբ»,- նշել է աղբյուրը։

Նա հավելել է, որ տեքստի նախորդ տարբերակներում կար եզրութաբանություն, որը նախատեսված էր նեղուցում Իրանի իշխանությունը և կարգավորումները երաշխավորելու համար, սակայն վերանայված ձևակերպումն այժմ նշում է, որ «Հորմուզի նեղուցում ծովային ծառայությունների ապագա կառավարումը կորոշվի» Իրանի և Օմանի կողմից։

Աղբյուրի համաձայն՝ «ծովային ծառայություններ» եզրույթի բացահայտ օգտագործումը նշանակում է, որ Միացյալ Նահանգները փաստացի ընդունել է Իրանի իրավունքը՝ գանձելու համապատասխան ծառայությունների վճարները։
Աղբյուրը նաև մատնանշել է փաստաթղթի մեկ այլ բաժին, որտեղ նշվում է, որ Իրանը կընդունի նավերի անվճար անցումը «միայն 60 օրվա ընթացքում»։

«Այս սկզբունքը կրկնվում է տեքստի այլ հատվածներում։ Իրանը նավերի անվճար անցումը կընդունի միայն 60 օրվա ընթացքում։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներն ընդունել է վճարներ գանձելու սկզբունքը»,- ասել է աղբյուրը։

Նա նաև նշել է, որ 60-օրյա ժամկետից հետո Իրանը մտադիր է եկամուտ ստանալ Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությունից՝ ապահովելով անվտանգության, նավիգացիայի, շրջակա միջավայրի և ապահովագրության ծառայություններ, ստացված եկամուտն օգտագործելով երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։

Աղբյուրը եզրափակել է՝ ընդգծելով Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը կիսող Օմանի հետ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ բանակցություններ են տարվել՝ համաձայնագրի հետ կապված Օմանի աջակցությունն ապահովելու համար։

Նշենք, որ ամերիկյան կողմից դեռևս այս հարցով մեկնաբանություն չի եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի