ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Կիև-Պեչորյան մայրավանքին հասցված հարվածը․ Կիևը պնդում է՝ ռուսական ԱԹՍ է հարվածել

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Կիևում քաղաքացիական թիրախներին ուղղված  գիշերային հարվածները։ Գերատեսչության հաղորդմամբ՝ այդ թիրախներն օգտագործվել են ռազմական նպատակներով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օրինակ՝ Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում, ըստ ռուս զինվորական պաշտոնյաների, մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի արտադրության և պատրաստման արհեստանոց է եղել։

Ռուսաստանի ՊՆ-ի տվյալներով՝ «Նովա Պոչտա» նորարարական տերմինալն օգտագործվել է կրկնակի նշանակության արտադրանք մատակարարելու և պահելու համար, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), ռոբոտացված համակարգերի և ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի արտադրության մեջ օգտագործվող արտադրանք։

Հարվածներ են հասցվել նաև Կիևի «Ռադար» գործարանին, «Բեսպիլոտնյե Տեխնոլոգիա» ՍՊԸ-ին, «Մայակ» գործարանին, «Բուրևեստնիկ» գործարանին, «Ուկր Արմո Տեխ» ՍՊԸ-ին, Կիևի Ագրեգատների գործարանին և քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների վերանորոգման թիվ 410 գործարանին, հայտնել է  ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ինչ վերաբերում է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածին ու հրդեհին, ըստ ռուսական զինվորականների՝ դրա տարածքին  հարվածել է ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգի հրթիռը։ Նրանք պնդում են, որ համակարգը ոչ ճիշտ է աշխատել, քանի որ «արևմտյան երկրները ժամկետը լրացող հրթիռներ են փոխանցել Կիևի ռեժիմին»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական դիրքորոշումը պատերազմի ամբողջ ընթացքում այն է, թե  ռուսական ուժերը հարվածում են միայն ռազմական թիրախներին և Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին կապված օբյեկտներին։

Կիևի վրա գիշերային զանգվածային հարվածի հետևանքով վնասներ են գրանցվել ամբողջ քաղաքում, այդ թվում՝ Կիև-Պեչորյան  մայրավանքում, որտեղ հրդեհ է բռնկվել Վերափոխման տաճարում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տաճարին հարվածն անվանել է «Ռուսաստանի քրիստոնեական մշակույթի դեմ ուղղված ամենամեծ հանցագործություններից մեկը»:

Ավելին, ուկրաինական կառավարության վերջին տվյալների համաձայն՝ հարվածի հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել ավելի քան 30 մարդ:

Զելենսկին հայտարարել է՝ երկրի  զինված ուժերը պարզել են, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կիև-Պեչորյան մայրավանքի  և Միստեցկի Արսենալ թանգարանային համալիրի վրա։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, իր հերթին, հայտնել է, որ  մայրավանքի տարածքում՝ հարվածի վայրում, հայտնաբերվել են ռուսական «Գերան-2» կամիկաձե անօդաչու թռչող սարքի կորպուսի և շարժիչի բեկորները։

Անվտանգության ծառայությունը նաև հրապարակել է անօդաչուի մնացորդների լուսանկարները, որոնց վրա կան նշաններ, որոնք ցույց են տալիս, որ դրա որոշ բաղադրիչներ արտադրվել են Ռուսաստանի Ալաբուգայի հատուկ տնտեսական գոտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի