Տուլայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել․ ավելի քան 120 ԱԹՍ է գրոհել ՌԴ 12 շրջանները

Լուրեր

16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տուլայի մարզի վրա, զոհեր կան: Այս մասին հայտարարել է  տարածաշրջանի ղեկավար Դմիտրի Միլյաևը, գրում է Meduza-ն:

Նրա խոսքով՝ հարձակման են ենթարկվել Տուլայի քաղաքային շրջանի բնակելի թաղամասերը։ Յամնի, Մասլովո, Միխալկովո և Ինշինսկի բնակավայրերում վնասվել են մասնավոր տներ։ Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Եվս երեքը վիրավորվել է, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա, հավելել է Միլյաևը։

Բացի այդ, հաղորդվում է, որ Մոսկվայի մարզի Ռեուտով քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչները հայտնել են, որ լսել են առնվազն չորս պայթյուն և ծուխ են տեսել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը 123 ուկրաինական անօդաչու են որսացել 12 շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայի մարզում։ Անօդաչու թռչող սարքեր են խոցվել նաև բռնակցված Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի