Կարեն Կարապետյանն առաջադրվել է «Զառուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու
Քաղաքականություն
27.11.2018 | 22:26Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջադրվել է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Միևնույն ժամանակ, տնօրենների խորհրդի անդամի թեկնածու է առաջադրվել Ռուսաստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերը, և ընդհանուր հաշվով առաջադրվել է 7 թեկնածու, որոնց թվում են «Զառուբեժնեֆտ» ընկերության գործող նախագահ Սերգեյ Կուդրյաշովը:
Ընկերության տնօրենների խորհրդի անդամ է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի վարչության աշխատակազմի ղեկավար Հրայր Սիմոնյանը:
Նշենք, որ «Զառուբեժնեֆտ»-ը ռուսական պետական նավթարդյունահանող ընկերություն է, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: