ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության  տվյալներով՝ զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 25-ը, այդ թվում՝ երկու երեխա։ Ավելի ուշ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն պարզաբանել է, որ վիրավորների թիվը հասել է 30-ի։ Ըստ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ վնասների և հրդեհների մասին հաղորդվել է քաղաքի գրեթե բոլոր շրջաններում, արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են 50 վայրերում, գրում է Current time-ը։

Պեչորյան շրջանում հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքի Վերափոխման տաճարի տանիքը։ Հրդեհն ընդգրկել է 800 քառակուսի մետր տարածք։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։

Տեղի վանահայր Աբրահամ եպիսկոպոսը հայտնել է, որ փրկվել են հին սրբապատկերներ և այլ սրբազան առարկաներ. հարվածից հետո կազմակերպվել է տարհանում։

Ուկրաինայի մարդասիրական քաղաքականության հարցերով  փոխվարչապետ Տատյանա Բերեժնայան հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են նաև Դովժենկոյի անվան կինոստուդիային։ Նրա խոսքով՝ հարձակումը ոչնչացրել է Ուկրաինայի ամենամեծ և ամենահին զգեստների հավաքածուն։ Ստուդիայում շուրջ 100,000 զգեստ և երեք միլիոն տարբեր հագուստ կար։

Հրդեհ է բռնկվել նաև «Գեղարվեստական ​​զինանոց» ազգային մշակութային, գեղարվեստական ​​և թանգարանային համալիրի շենքում, որը զբաղեցնում է 1000 քառակուսի մետր տարածք։

Օբոլոնսկի շրջանում վնասվել են մի քանի բնակելի շենքեր, այդ թվում՝ ինը հարկանի շենք և պահեստներ, և այրվել է մոտ 30 մեքենա։ Պոդոլսկի շրջանում հրդեհներ են բռնկվել մասնավոր տանը և եռահարկ շենքում, իսկ Սոլոմոյանսկի շրջանում՝ ուսումնական հաստատության տարածքում և բնակելի շենքում։ Քաղաքի այլ հատվածներում վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքային օբյեկտներ, բիզնեսներ, պահեստներ և էլեկտրահաղորդման գծեր։ Կիևի հյուսիսային մասում 140,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնել է Կլիչկոն։

Բրովարսկի շրջանում հրդեհ է բռնկվել պահեստում, Վիշգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են մասնավոր տան վրա, Բուչանսկի շրջանում այրվել է ավելի քան 1000 քառակուսի մետր մակերեսով պահեստ, իսկ Ֆաստովսկի և Բորիսպոլ շրջաններում այրվել են մասնավոր տներ և մեքենաներ։

Խարկովի մարզ – Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ Խարկովում հրդեհը մարելու ժամանակ ռուսական հաջորդ հարվածի հետևանքով զոհվել է արտակարգ իրավիճակների ծառայության հինգ փրկարար, ևս հինգը վիրավորվել է։ Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Ռուսաստանը նաև հարվածներ է հասցրել քաղաքի Խոլոդնոգորսկի և Շևչենկովսկի շրջաններին, որի հետևանքով վիրավորվել է առնվազն չորս մարդ։

Սումիի մարզ – Սումիի մարզում բազմաբնակարան շենքի վրա ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վնասվել է նաև ոչ բնակելի շենք։

Հունիսի լույս 15-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 70 հրթիռ (վեց 3M22 Ցիրկոն հրթիռ, 34 «Իսկանդեր-M/C-400» բալիստիկ հրթիռ և 30 «X-101/Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ) և 611 անօդաչու թռչող սարք։ Խոցվել է 50 հրթիռ և 582 անօդաչու թռչող սարք, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ զանգվածային հարվածը թիրախավորել է Կիևի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի պաշտպանական արդյունաբերության օբյեկտները, ռազմական օդանավակայանները և տարածքային մատակարարման կենտրոնները։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիև-Պեչորյան մայրավանքի վրա հարձակումով «Պուտինն ընդմիշտ իր անունը գրել է պատմության մեջ ամենասարսափելի բարբարոսների ցանկում»։

«Նա պետք է հավերժ անիծվի։ Եվ նա կպարտվի այս պատերազմում։ Մենք գործ ունենք ռուս ահաբեկիչների հետ, որոնք արդեն գերազանցել են ԻԼԻՊ-ին  մշակութային ժառանգության դեմ իրենց հանցագործություններով։ Միայն ռուս տականքները, որոնք ոչ մի սրբություն չունեն, կանխամտածված կվնասեն Կիև-Պեչորյան մայրավանքին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի եզակի ժառանգության վայր է՝ հատուկ պաշտպանության ներքո»,- հայտարարել է նա։

Սիբիհան ասել է, որ Ուկրաինան կսկսի բոլոր համապատասխան միջազգային ընթացակարգերը և կպահանջի «անհապաղ և համարժեք պատասխան  այս բարբարոսությանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի