Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Իտալիան պատրաստ են չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

Լուրեր

04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Իտալիայի առաջնորդները համատեղ  հայտարարություն են տարածել՝ ջերմորեն ողջունելով ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ձեռբերման մասին հայտարարությունը։

«Շնորհավորում ենք Միացյալ Նահանգներին, Իրանի կառավարությանը և բոլոր ներգրավված կողմերին, այդ թվում՝ Պակիստանին, Կատարին և մյուս բոլոր միջնորդներին, այս դիվանագիտական ​​առաջընթացի կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ սա տարածաշրջանային կայունությունը վերականգնելու և համաշխարհային տնտեսությունը կայունացնելու հնարավորություն է, այժմ կենսականորեն կարևոր է, որ բանակցություններն ավարտվեն, և համաձայնագիրն արագ ու համապարփակ կերպով իրականացվի։ Չորս երկրները պատրաստ են աջակցել այդ ջանքերին։

«Հորմուզի նեղուցի անհապաղ վերաբացումը՝ անվերապահ և անսահմանափակ նավարկության ազատությամբ, կարևոր է։ Մենք հանձնառու ենք կատարել մեր դերը դրան հասնելու համար, այդ թվում՝ խիստ պաշտպանական և անկախ առաքելության միջոցով։ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի։ Մենք պատրաստ ենք համագործակցել ԱՄՆ-ի, Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ այս նպատակով։ Մենք պատրաստ ենք վերացնել համապատասխան պատժամիջոցները՝ ի պատասխան Իրանի կողմից իր միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ, ստուգելի քայլերի։ Մենք ինտենսիվորեն կաշխատենք ԱՄՆ-ի, Իրանի և տարածաշրջանային գործընկերների հետ՝ այս պահն օգտագործելու, ներուժը պահպանելու և երկարաժամկետ դիվանագիտական ​​կարգավորման հասնելու համար։ Մենք նաև վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Լիբանանի կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ամուր հրադադարի կարևորությանը»,- ասվում է հայտարարությունում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նաև առաձին հայտարարությամբ է ողջունել ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը։

«Ես ողջունում եմ Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, որը դիվանագիտական ​​ջանքերի արդյունք է, որոնց նպաստել են մի քանի գործընկերներ։ Ես կոչ եմ անում բոլոր հակամարտող կողմերին արագ և լիարժեք իրականացնել այն։ Այս համաձայնագիրը պետք է հնարավորություն տա Հորմուզի նեղուցի անհապաղ և անվերապահ վերաբացմանը, որին պատրաստ է աջակցել Միացյալ Թագավորության հետ ստեղծված միջազգային առաքելությունը»,- գրել է նա X-ում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ նշել է, որ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը պետք է վերականգնվի «առանց որևէ վճարի»: Նրա խոսքով՝ դա կօգնի մեղմել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի տնտեսական հետևանքները, որոնց բախվում է ամբողջ աշխարհը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի