Եթե փողոցային պայքար սկսվի, անկանոն և զոհերով կլինի, դրա համար այդ քայլին չենք գնում. Ղումաշյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
14.06.2026 | 18:41Մեր պահանջը ընտրություններն անվավեր ճանաչելն է, որպեսզի մենք կարողանանք ևս մեկ անգամ ժողովրդին հնարավորություն տանք իրենց ընտրությունը կատարել։ Այս մասին ԿԸՀ-ի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
Փողոցային պայքար սկսելու վերաբերյալ դիտարկմանը Ղումաշյանը այսպես արձագանքեց․ «Գիտեք, մեզ համար մեր հայ ազգը, մեր հայրենակիցները բացարձակ արժեք են, և մենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա շատ անկանոն և զոհերով լի կլինի: Այդ իսկ պատճառով մենք այդ քայլին չենք գնում, մնում ենք օրենքի շրջանակներում»։
Մանրամասները՝ տեսանյութում։