Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Քաղաքականություն
14.06.2026 | 16:20
Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Ռուսաստան: Այս ամսին հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։
Երկօրյա այցի ընթացքում Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը ի թիվս այլ հարցերի կքննարկեն նաև Անդրկովկասում համագործակցության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման թեման։ Ռուսաստանը և Թուրքիան հետաքրքրված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով։ Դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերով։
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։