Խաղաղ օվկիանոսում սկսվել է Էլ Նինյո կլիմայական երևույթը. այն կարող է փոխել եղանակն ամբողջ աշխարհում

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) օդերևութաբանները հայտարարել են, որ Խաղաղ օվկիանոսում սկսվել է Էլ Նինյո բնական երևույթը, որը առաջիկա շաբաթներին կարող է զգալիորեն փոխել եղանակային պայմանները աշխարհի տարբեր տարածաշրջաններում։

Մասնագետների գնահատմամբ՝ այս անգամ Էլ Նինյոն կարող է դառնալ վերջին 140 տարվա ընթացքում գրանցված ամենահզորներից մեկը։ «Կա իրական հավանականություն, որ սա կլինի ամենաուժեղ Էլ Նինյոն վերջին 140 տարվա ընթացքում», – նշել է պրոֆեսոր Փոլ Ռաունդին։

Էլ Նինյոն կլիմայական երևույթ է, որը կրկնվում է միջինը յուրաքանչյուր 2-7 տարին մեկ։ Այն կապված է Խաղաղ օվկիանոսի որոշ հատվածներում ջրի ջերմաստիճանի տատանումների հետ և կարող է լուրջ ազդեցություն ունենալ ամբողջ մոլորակի կլիմայի վրա։

Այս երևույթի հետևանքները տարբեր տարածաշրջաններում տարբեր կերպ են արտահայտվում։ Կենտրոնական Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի և Ավստրալիայի մի շարք շրջաններում սովորաբար դիտվում են ավելի շոգ և չոր պայմաններ, մինչդեռ Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափամերձ որոշ տարածքներում Էլ Նինյոն բերում է հորդառատ անձրևներ և ավերիչ ջրհեղեղներ։

Գերմանական DW-ին տված հարցազրույցում Գոդարդի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (GISS) տնօրեն Գևին Շմիդտը նշել է, որ արևադարձային գոտիներում մթնոլորտային փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ նաև հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող շրջանների վրա։

«Սա նման է գլոբալ շղթայական ռեակցիայի մեկնարկի, որտեղ Էլ Նինյոն առաջին ընկնող դոմինոյի քարն է», – ընդգծել է գիտնականը։

Փորձագետների կարծիքով՝ Էլ Նինյոն հաճախ կապված է գյուղատնտեսական բերքատվության նվազման, բնական աղետների և տնտեսական մեծ կորուստների հետ, որոնք որոշ դեպքերում կարող են հասնել տրիլիոնավոր դոլարների։ Միևնույն ժամանակ, այս երևույթի կարևոր առավելություններից մեկն այն է, որ այն հնարավոր է կանխատեսել մի քանի ամիս առաջ, ինչը կառավարություններին և բնակչությանը հնարավորություն է տալիս նախապես պատրաստվել հնարավոր հետևանքներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։