Ռուս-հայկական հարաբերությունները վերաիմաստավորման փուլում են․ Կոպիրկին

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռուս-հայկական հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող գլոբալ ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին՝ միաժամանակ ընդգծելով երկկողմ համագործակցության ամուր հիմքերը։

«Հունիսի 12-ին, Ռուսաստանի օրվա առթիվ, հանդիսավոր ընդունելություն է տեղի ունեցել Երևանում:

Տոնական միջոցառմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, պետական մարմինների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հոգևոր, հասարակական, մշակութային, գիտական և մեդիա շրջանակների ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հայրենակցական կազմակերպությունների անդամներ և երիտասարդ ակտիվիստներ։

Ողջույնի խոսքում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այս տոնը կոչված է արտացոլելու հայրենիքի հազարամյա ուղին՝ լի հերոսությամբ, անձնվիրական աշխատանքով, մեծ հաղթանակներով և աշխատանքային ձեռքբերումներով։

Ռուս դիվանագիտական առաքելության ղեկավարը ընդգծել է, որ այսօր ռուս-հայկական միջպետական համագործակցությունը հիմնված է բարձրագույն և բարձր մակարդակներում կայուն ու փոխադարձ հարգանքի վրա կառուցված քաղաքական երկխոսության, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական ձևաչափերի, միջտարածաշրջանային կապերի, ինչպես նաև ամուր պայմանագրաիրավական բազայի վրա։ Միաժամանակ, նրա խոսքով, ակնհայտ է, որ երկկողմ հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող գլոբալ ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին։

Սերգեյ Կոպիրկինը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ, կառուցողական և փոխշահավետ աշխատանքը՝ հիմնվելով առկա երկկողմ և բազմակողմ համագործակցության մեխանիզմների վրա։

Միջոցառման հյուրերին ներկայացվել են համերգային ծրագիր, ՌԻԱ Նովոստիի «Սովինֆորմբյուրոյին՝ 85 տարի. Կենդանացած պատմություն. Դարաշրջանը՝ լուսանկարներում» մուլտիմեդիա ֆոտոցուցահանդեսը, ինչպես նաև ժամանակակից Ռուսաստանի մասին տեսանյութերի ընտրանի»,- ասված է ՀՀ-ումմՌԴ դեսպանության տարածած հաղորդագրությունում։