ՀԾԿՀ-ն և HELVETAS-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Լուրեր

22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և HELVETAS Swiss Intercooperation շվեյցարական զարգացման կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի խթանել ներառական և կանաչ տնտեսական զարգացումը, ինչպես նաև համագործակցել էներգաարդյունավետության, կանաչ անցման, կարգավորող միջավայրի բարելավման և էներգետիկ ոլորտի կարողությունների զարգացման ուղղություններով։

 

«Սույն թվականի հունիսի 12-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և HELVETAS Swiss Intercooperation շվեյցարական զարգացման կազմակերպության հայկական ներկայացուցչության ղեկավար Հովսեփ Պատվականյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համագործակցություն հաստատել ներառական և կանաչ տնտեսական զարգացումը խթանող ծրագրի շրջանակներում։

Հուշագիրը ստեղծում է կողմերի միջև համագործակցության շրջանակ կայուն տնտեսական զարգացման, էներգաարդյունավետության, կանաչ անցման, կարգավորող միջավայրի բարելավման, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ կառավարման և օգտագործման հետ կապված ոլորտներում։ Այն նաև նախատեսում է համագործակցություն հետազոտությունների, խորհրդատվությունների, գիտելիքների փոխանակման, կարողությունների զարգացման, շահագրգիռ կողմերի ներգրավման և էներգետիկ ոլորտի բարելավմանն ու շուկայի զարգացմանը նպաստող առաջարկությունների մշակման ոլորտներում։ Հատկապես կարևորվում է հանձնաժողովի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների ամրապնդումը, այդ թվում՝ ուսումնական ծրագրերի, փորձագիտական փոխանակումների, սեմինարների և մասնագիտական զարգացման այլ նախաձեռնությունների կազմակերպման միջոցով։

Ստորագրման արարողությունից հետո ելույթ ունենալով՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ընդգծեց համագործակցության գործնական նշանակությունը.

«Էներգետիկայի ոլորտը արագ վերափոխման է ենթարկվում՝ ստեղծելով նոր մարտահրավերներ կարգավորող մարմինների համար։ Այսօր արդյունավետ կարգավորումը պահանջում է ոչ միայն ուժեղ ինստիտուտներ, այլև ժամանակակից փորձագիտություն, շարունակական մասնագիտական զարգացում և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցություն։ Մենք բարձր ենք գնահատում HELVETAS-ի պատրաստակամությունը՝ աջակցելու կարողությունների զարգացմանը և գիտելիքների փոխանակմանը։ Այս Հուշագիրը նոր հնարավորություններ կընձեռի Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, կարգավորող պրակտիկայի բարելավման և Հայաստանում կայուն զարգացմանը աջակցելու համար»։

Մեսրոպյանը նաև նշեց, որ համագործակցությունը կնպաստի էներգետիկ կարգավորման ժամանակակից մոտեցումների ներդրմանը, կնպաստի միջազգային լավագույն փորձի փոխանակմանը և կաջակցի ոլորտում ավելի կանխատեսելի և ներդրումային միջավայրի ստեղծմանն ուղղված ջանքերին։

HELVETAS Swiss Intercooperation-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Հովսեփ Պատվականյանն ընդգծեց համագործակցության կարևորությունը կայուն տնտեսական զարգացման խթանման գործում.

«Մենք ուրախ ենք համագործակցություն հաստատել Հանձնաժողովի հետ և կարծում ենք, որ կարողությունների ամրապնդումը և գիտելիքների փոխանակումը կնպաստեն Հայաստանում ավելի արդյունավետ և կայուն էներգետիկ ոլորտի ձևավորմանը: Հուշագրի ստորագրումից հետո մենք սպասում ենք գործնական նախաձեռնությունների իրականացմանը, որոնք կապահովեն երկարաժամկետ օգուտներ էներգետիկ ոլորտի համար»:

Կողմերը վստահություն հայտնեցին, որ Հուշագիրը կծառայի որպես ամուր հիմք գործնական համագործակցության և Հայաստանի կայուն տնտեսական և էներգետիկ զարգացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման համար։
HELVETAS Swiss Intercooperation-ը միջազգային ճանաչում ունեցող շվեյցարական զարգացման կազմակերպություն է, որն ավելի քան 70 տարի գործունեություն է իրականացնում աշխարհի բազմաթիվ երկրներում՝ իրականացնելով ծրագրեր կայուն զարգացման, կրթության, ինստիտուցիոնալ կարողությունների և տնտեսական զարգացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում»,- ասված է հաղորդագրությունում։