Վերաքվեարկություն ենք պահանջում. Մանուկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.06.2026 | 16:25«Մայր Հայաստան» շարժման անդամ Մանուկ Սուքիասյանը ԿԸՀ-ի դիմաց հայտարարեց, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն հաղթահարել է խորհրդարան անցնելու անցողիկ շեմը, սակայն, նրա խոսքով, իշխանությունները փորձել են դա չարտացոլել արդյունքներում։
Սուքիասյանի պնդմամբ՝ ձայների հաշվարկով գիշերը ակնհայտ էր, որ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է շուրջ 5 տոկոս քվե:
«Պակասող 59 ձայների հաշվարկի, վերահաշվարկի և վերականգնման ակնկալիքով ներկայացվեցին վերահաշվարկի դիմումներ, որի արդյունքում այդ պահանջվող ձայները մի բան էլ ավելի վերականգնվեցին, և ակնհայտ դարձավ, որ այդ խնդիրը լուծված է։ Իրենց անփութության, վատ կազմակերպված աշխատանքի պատճառով իրականում գոյություն ունեցած, բայց չամրագրված ձայները ապահովում են «Բարգավաճ Հայաստանի» մուտքը խորհրդարան»,- հայտարարեց նա։
Քաղաքական գործիչը քննադատեց ԿԸՀ-ի որոշումը՝ երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու համար՝ նշելով, որ հանձնաժողովը նույն որոշմամբ չի նշանակել նոր քվեարկության օր, ինչը, ըստ նրա, հակասում է օրենսդրության պահանջներին։
Մանրամասները` տեսանյութում: