Անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն դուրս մնա խորհրդանից. պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումն ակնհայտ քաղաքական որոշում է, որի միակ նպատակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս մղելն է: Այս մասին ԿԸՀ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը:

Նրա խոսքով՝ չորս տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն հետ էր բերել 200-ից ավելի քվե և մտնելու էր նոր խորհրդարան:

«Մեր մոտ եղած արձանագրություններով արդեն մենք վստահ խորհրդարանում ենք, և եթե չլիներ այդ երկու տեղամասի արդյունքների չեղարկումը, վստահաբար հայտնվելու էինք ԱԺ-ում»,- նշեց Սուրենյանցը:

Պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ իրենք չեն վիճարկում ԿԸՀ-ի՝ տեղամասային խախտումների հիման վրա արդյունքներն անվավեր ճանաչելու օրինական իրավունքը, սակայն Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ եթե այդ որոշումն էապես ազդում է ընդհանուր արդյունքների վրա, ապա հանձնաժողովը պարտավոր էր նշանակել կրկնակի քվեարկություն:

«Եթե կրկնակի քվեարկություն չեն նշանակում, նշանակում է՝ ակնհայտորեն միտում կա ԲՀԿ-ին դուրս թողնել խորհրդարանից»,- հայտարարեց Սուրենյանցը: Նա նաև հավելեց, որ իշխանությունն այս քայլով ձգտում է խորհրդարանում ապահովել սեփական ուժի 3/5 մեծամասնությունը, որպեսզի կարողանա միայնակ սահմանադրական օրենքներ ընդունել և պաշտոններում նշանակումներ կատարել:

Սուրենյանցը զգուշացրեց, որ իրենք օգտագործելու են քաղաքական ու իրավական ողջ գործիքակազմը, ներառյալ՝ արդյունքների դատական բողոքարկումը, իսկ ակցիաները լինելու են շարունակական:

Մանրամասները՝ տեսանյութում։