Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ևս 30 տարվա ազատազրկման

Լուրեր

12.06.2026 | 16:34
Ձկնատեսակների ինքնակամ բացթողումը կարող է վտանգել Սևանի էկոհամակարգը․ ՇՄՆ
12.06.2026 | 16:32
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌՀ
12.06.2026 | 16:26
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 16:25
Վերաքվեարկություն ենք պահանջում. Մանուկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 16:18
7-բալանոց երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
12.06.2026 | 16:14
Իրանի վերականգնման 300 մլրդ դոլարի ծրագիր, սառեցված միջոցների ազատում. ինչ է ենթադրում ԱՄՆ-Իրան 14 կետանոց հուշագիրը՝ Թեհրանի ներկայացմամբ
12.06.2026 | 16:10
Գյումրիի «Մայր Հայաստան»-ի վանդալիզմից մինչև «ուկրաինացման» թեզեր․ ո՞ւմ էր ձեռնտու միջադեպի քաղաքականացումը
12.06.2026 | 16:06
Ալեն Ղևոնդյանի ու Տիգրան Վարդանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
12.06.2026 | 16:00
Անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն դուրս մնա խորհրդանից. պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:56
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
12.06.2026 | 15:49
47 տարեկանում մահացել է Թաիլանդի արքայադուստրը, որը գրեթե 4 տարի անգիտակից վիճակում հիվանդանոցում էր
12.06.2026 | 15:42
Վարույթներ կան, որոնցով անցնում են ՌԴ-ից եկած քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:37
Անվավեր են ճանաչվել 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները
12.06.2026 | 15:34
Նյու Յորքի փողոցներից մեկն անվանակոչվել է Թիերին Անրիի պատվին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.06.2026 | 15:29
«Ասըմ ա՝ Ծառուկյանի ընտրությունների համար գործ կա, հա՞». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը հունիսի 12-ին Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին  դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ Հյուսիսային Կորեա անօդաչու թռչող սարք ուղարկելու գործով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հարավկորեական Yonhap գործակալության հաղորդմամբ՝ 65-ամյա նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել «թշնամուն օգնելու և իշխանությունը չարաշահելու մեջ»։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Յունը 2024 թվականի հոկտեմբերին հրամայել է զինված անօդաչու թռչող սարքեր ուղարկել Փհենյանի օդային տարածք։ Մեղադրողները պնդում են, որ դա արվել է երկրում ռազմական դրություն հայտարարելու համար պատրվակ ստեղծելու նպատակով։ Նախկին նախագահը հերքում է մեղադրանքները։

2024 թվականի դեկտեմբերին Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու՝ նախկին նախագահի փորձը ձախողվել էր խորհրդարանական դիմադրության պատճառով։ Միջադեպը հանգեցրել էր Յունի պաշտոնանկությանը և խորապես պառակտել հարավկորեական հասարակությունը։

Յուն Սոկ Յոլի դեմ հարուցվել է, ընդհանուր առմամբ, ութ քրեական գործ՝ կապված երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի հետ։ 2026 թվականի փետրվարին Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Յունին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ապստամբության հրահրման մեղադրանքով։ Մեղադրողները պահանջել էին մահապատիժ։ Նա բողոքարկել է դատավճիռը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի