Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Թաթարստանում նավթավերամշակման, Սամարայում` քիմիական գործարան է հրդեհվել

Լուրեր

16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
Բոլորը

Հունիսի լույս 12-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ՌԴ Սամարայի մարզի «Տոլյատիկաուչուկ» քիմիական գործարանի և Թաթարստանի «Տանեկո» նավթավերամշակման գործարանի վրա, գրում է Current time-ը։

Սամարայի մարզային իշխանությունները գիշերը զգուշացրել են անօդաչուների հարվածների մասին։ Նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել տարածաշրջանի վրա, սակայն ոչ ոք չի տուժել։

Ուկրաինական Exilenova+ և Supernova+ տելեգրամ ալիքները հայտնել են սինթետիկ կաուչուկ արտադրող «Տոլյատիկաուչուկ» գործարանի վրա հարվածի  մասին։ Այն ապահովում է ռուսական շուկայի մեկ քառորդ մասը։

Supernova+-ի տվյալներով էլ՝ Նիժնեկամսկում այրվում է «Տատնեֆտ» խմբի մաս կազմող «Տանեկո» նավթավերամշակման գործարանը։ Տելեգրամ ալիքները հրապարակում են նաև Նիժնեկամսկում բազմահարկ շենքի տեսանյութեր, որտեղ մի քանի բնակարաններ են վնասվել։

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը հայտնել է, որ հարձակման հետևանքով տուժած ձեռնարկություններն արագորեն վերացնում են հետևանքները։ Արտադրական գործընթացները չեն դադարեցվել։

Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է բնակելի շենքի, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ։ Բնակիչները տարհանվել են։ Այժմ մոտակա ճամբարում պատրաստվում է ժամանակավոր կացարան։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի մարզերի, Թաթարստանի, Մոսկվայի մարզի և բռնակցված Ղրիմի վրա գիշերը խոցվել է 231 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի