Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցած և ներկայում Ադրբեջանում բանտարկված անձինք դատապարտվել են 3-ից 5 տարի ժամկետով ազատազրկման։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանները դատապարտել են Ուկրաինայի տարբեր կողմերում մարտական ​​գործողություններին մասնակցած երկրի երեք քաղաքացիների։

Երեքն էլ դատապարտվել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 12.1 և 279.1 հոդվածներով՝ արտասահմանում զինված խմբավորումներին մասնակցելու համար։

32-ամյա Մուրով Միրհաշիմլին Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Բեյլագանի բնակիչ Միրհաշիմլին մեղավոր է ճանաչվել 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի հոկտեմբերը Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցելու մեջ։ Նա դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։

«Նրանք ճնշում են գործադրել ինձ վրա և ընտրության հնարավորություն են տվել. կամ քրեական գործ կհարուցվի, կամ ես կմեկնեմ պատերազմ: Ես համաձայնել եմ պատերազմել»,- հայտարարել է Միրհաշիմլին:

33-ամյա Ֆարիզ Հուսեյնովը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել 2024 թվականի ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում Դոնեցկի շրջանում Ռուսաստանի կողմից կռվելու մեջ։ Հուսեյնովը դատարանում ասել է, որ իրեն մեղավոր է զգում և զղջում է իր գործողությունների համար։ Նա նշել է, որ  պայմանագիրը ստորագրել է գումարի դիմաց և ակտիվորեն կռվել է ընդամենը 15 օր։ Նրան վիրավորման համար վճարել են չորս միլիոն ռուբլի։

35-ամյա Ռեալ Նաբիևը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքում «Վագներ» խմբավորման կազմում մարտերին մասնակցելու մեջ։ Նաբիևին, որը պնդել է, որ պատերազմից առաջ բանտարկված է եղել Ռուսաստանում,  ազատ արձակվելու դիմաց առաջարկվել է վեց ամիս պատերազմում կռվելու հնարավորություն։ Նրան խոստացել են ամսական 220,000 ռուբլի (մոտավորապես 5,000 մանաթ) աշխատավարձ և Ռուսաստանի քաղաքացիություն։

Նա այդպես էլ քաղաքացիություն չի ստացել, արտաքսվել է Ռուսաստանից 2024 թվականի սկզբին, որոշ ժամանակ ապրել է Ղրղզստանում և ձերբակալվել Ադրբեջանում 2026 թվականի հունվարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի