Մեր քաղաքացիներին պետք է սովորեցնենք «ձուկ որսալ»․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.06.2026 | 18:05«Մենք նախորդ համակարգում, որը կոչվում էր «Փարոս», բոլորի համար ունեինք միջին նպաստի 29,000 դրամ չափ, որն այսօրվա պայմաններով, ըստ էության, ոչինչ է որևէ ընտանիքի համար: Իսկ նոր համակարգում մենք ունենք արդեն կարիքի վրա հիմնված չափ, որն այս պահի դրությամբ միջինը 85,000 դրամ է, իսկ ունենք նաև առավելագույն չափ՝ 280,000 դրամ: Այսինքն՝ մենք ունենք ընտանիք, որ ստանում է նպաստ անապահովության, որը հավասար է 280,000 դրամի»,-ԱԺ-ում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախագահ Արսեն Թորոսյանը:
«Իհարկե, դա չի նշանակում, որ մենք անվերջ պետք է այդ նպաստները տրամադրենք. հակառակը՝ մենք պետք է և՛ պետական աջակցության ծրագրերով, և՛ ընդհանրապես մեր գործիքակազմով խթանենք, որպեսզի քաղաքացիները աշխատեն, արդյունք ստեղծեն և իրենց աշխատածով, իրենց եկամուտներով կարողանան իրենց հոգսերը հոգալ:
Պետք է դեմ լինենք պարզապես «ձուկ տալու» տրամաբանությանը. հակառակը՝ պետք է սովորեցնենք ձուկ որսալ մեր քաղաքացիներին, և այս նոր համակարգը դրա մասին է: Ավելին, եթե օրինակ այդ համակարգում ընդգրկված որևէ քաղաքացի աշխատանք ձեռք բերի՝ լինելով համակարգում, ինքը նաև չի զրկվում նպաստից, ինչը խրախուսում է, որ ինքը գտնի այդ աշխատանքը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։