Թուրքիան Ֆրանսիայի և Կիպրոսի միջև զորքերի տեղակայման գործարքն անօրինական է անվանել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի և Կիպրոսի միջև ստորագրված պաշտպանական համաձայնագիրը, որը թույլ է տալիս ֆրանսիական զորքերի ներկայությունը բաժանված միջերկրածովյան կղզում, խախտում է միջազգային իրավունքը և Կիպրոսի սահմանադրական կարգը հաստատող 1960 թվականի պայմանագրերը, գրում է Turkish Minute-ը։

Երկուշաբթի Փարիզի և Նիկոսիայի կողմից ստորագրված համաձայնագիրը նպատակ ունի խորացնել երկկողմ պաշտպանական կապերը և նպաստել Եվրամիության  համար ավելի մեծ ռազմավարական ինքնավարությանը։ Այն նաև շրջանակ է ապահովում Կիպրոսում ֆրանսիական ուժերի տեղակայման համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլին կատարած այցի ժամանակ ասել էր, որ այն կաջակցի «մարդասիրական գործողություններին Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում»։

Անկարան խստորեն քննադատել է գործարքը՝ զգուշացնելով, որ այն կարող է խախտել կղզու փխրուն հավասարակշռությունը։

«Կիպրոսում երաշխավորի կարգավիճակ չունեցող Ֆրանսիայի և Կիպրոսի հունական վարչակազմի միջև ստորագրված համաձայնագիրը, որը ձգտում է միակողմանիորեն փոխել կղզու փխրուն հավասարակշռությունն ու անտեսում է կիպրոսցի թուրքերի կամքն ու հավասար ինքնիշխան իրավունքները, հակասում է 1960 թվականի Կիպրոսի համաձայնագրերին և միջազգային իրավունքին»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Անկարան նաև զգուշացրել է, որ Թուրքիան կպատասխանի կիպրոսցի թուրքերի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի՝ նշելով, որ թուրքական զինված ուժերն «ունեն կարողություններ և վճռականություն՝ ամենաուժեղ ձևով արձագանքելու կիպրոսցի թուրքերի անվտանգությանը սպառնացող թշնամական գործողություններին»։

Կիպրոսը բաժանված է 1974 թվականից, երբ Թուրքիան ներխուժել է կղզու հյուսիսային մեկ երրորդ մասը՝ ի պատասխան կիպրոսցի հույների կողմից Հունաստանի հետ միավորվելու նպատակով կազմակերպված հեղաշրջման։

Կղզին այժմ բաժանված է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, և միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետության, որը ԵՄ անդամ է և վերահսկում է Կիպրոսի հունական հարավը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի