Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այսօր «շատ ուժեղ» կհարվածի Իրանին, նաև սպառնացել գրավել Խարգ կղզին

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կգրավի Խարգ կղզին և Իրանի այլ նավթային ենթակառուցվածքները, գրում է CNN-ը:

Պարսից ծոցի այս փոքրիկ կղզին Իրանի համար տնտեսական կենսական նշանակություն ունի և ապահովում է երկրի հում նավթի արտահանման շուրջ 90%-ը։

ԱՄՆ նախագահը նաև զգուշացրել է, որ այսօր գիշեր զինվորականները «շատ ուժեղ» կհարվածեն Իրանին, և մինչ երկու երկրները կրակով են փոխանակվում, խաղաղության բանակցությունները փակուղի են մտնում։

«ԱՄՆ-ն այսօր գիշեր շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին (որի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, ռադարները, հակաօդային պաշտպանության համակարգերը և պաշտպանության մյուս բոլոր ձևերը, ինչպես նաև նրա հարձակողական կարողությունների մեծ մասը, այլևս գոյություն չունեն)։ Ոչ այնքան հեռավոր ապագայում մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կետեր և կստանձնենք նրանց նավթի ու գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի հետ, ինչը հիանալի է աշխատում և՛ Վենեսուելայի, և՛ Միացյալ Նահանգների համար,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Նշենք, որ ԱՄՆ-ն և Իրանը գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել, իսկ Թրամփը ավելի վաղ զգուշացրել էր, որ ռմբակոծությունները կշարունակվեն, եթե փոխըմբռնման հուշագրի չհասնեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի