Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ճակատագիրը կախված է Փաշինյան-Պուտին հանդիպումից․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս լավ չեն լինի. ճգնաժամ է»,- Factor TV-ին տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և հնարավոր հետընտրական գործընթացները։

Քվեարկության «անակնկալների» վերաբերյալ քաղաքագետը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի անսպասելիորեն բարձր արդյունքը մեծապես պայմանավորված էր «բողոքի քվեարկությամբ»։ Սակայն Իսկանդարյանը կարծում է, որ վերահաշվարկը չի փոխի ընտրությունների արդյունքները, և որ երկրում լուրջ հետընտրական բողոքի ցույցեր և լայնածավալ փողոցային ակտիվությունը քիչ հավանական է։ Նրա խոսքով՝ նոր Ազգային ժողովն արդեն փաստացի ձևավորվել է քվեարկության արդյունքների հիման վրա։

Իսկանդարյանը նաև նշեց, որ ընտրություններում լայնածավալ կեղծիքներ, քվեաթերթիկների լցոնումներ կամ այլ լուրջ խախտումներ չեն եղել, որոնք կարող էին հանգեցնել մեծ քաղաքական ճգնաժամի։ Սակայն եղել են քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ։

Մեկնաբանելով Հայաստանի «աշխարհաքաղաքական ընտրության» մասին տարածված թեզը՝ Կովկասի ինստիտուտի տնօրենն ընդգծեց, որ այս ընտրությունները որպես Եվրոպայի և Ռուսաստանի միջև պայքար ընկալելը սխալ է։ Նրա խոսքով՝ հայ ընտրողը չէր ընտրում Բրյուսելի և Մոսկվայի միջև։

Քաղաքագետը նշեց, որ իշխող կուսակցությունը փորձում էր քարոզարշավը ներկայացնել որպես պատերազմի և խաղաղության միջև ընտրություն։ Սակայն քարոզարշավի ընթացքում, նրա կարծիքով, շեշտն աստիճանաբար տեղափոխվեց դեպի Ռուսաստանի և Եվրոպայի միջև հակադրության։

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ վերջին ընտրությունները հիմնականում անձերի մասին էին, այլ ոչ թե կուսակցական ծրագրերի։ Նա ընդդիմության հիմնական խնդիրներից մեկը համարում է դրական օրակարգի բացակայությունը․ մինչ Նիկոլ Փաշինյանն ուներ իր սեփական քաղաքական հարթակը, ընդդիմությունը, նրա խոսքով, քարոզարշավը վարում էր հիմնականում «հակառակից ելնելով»։

Խոսելով ռուսական գործոնի մասին՝ Իսկանդարյանը նշեց, որ Մոսկվայում հենց սկզբից հասկանում էին Փաշինյանի հաղթանակի բարձր շանսերը։ Միաժամանակ, քաղաքագետը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը մեծապես կախված կլինի Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումից։

Նա նաև զգուշացրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում ճգնաժամը խորն է և կարող է հետագայում վերածվել բացահայտ «բախումների»։ Իսկանդարյանի խոսքով՝ Ռուսաստանն այժմ ցուցադրում է ոչ միայն իրավիճակային, այլև շատ իրական դժգոհություն Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան