Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջը, որ ապաակտիվացել էր Փաշինյանի հետ միջադեպից հետո, կրկին ակտիվ է:

Նշենք, որ երեկ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտարարել էր, որ Օսիպյանը ձերբակալվել է վարչապետի նկատմամբ բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

«Ես գիտեմ, որ Արթուր Օսիպյանը հանրապետության վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային հայտարարություններ է արել, և դա մեր իրավապահ մարմինները գնահատել են որպես հանցագործություն»,- ասել էր Պապոյանը` առանց մանրամասնելու, թե խոսքը կոնկրետ ինչ հայտարարության մասին է: Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչու Օսիպյանի ձերբակալումը հաջորդեց Փաշինյանի հետ միջադեպին, այն դեպքում, երբ ֆեյսբքում գրառումներ նա ավելի վաղ է արել, ոչ թե այդ օրը:

«Դե ենթադրում եմ՝ այդ դեպքի արդյունքում տեսել են, որ այդպիսի հայտարարություններ է արել: Այսինքն՝ դա եղել է մի իրավիճակ, որի արդյունքում տեսել են դա»,- բացատրել էր Պապոյանը:

Հիշեցնենք, որ Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ բանավեճին հաջորդել էին վիրավորական արտահայտություններ։ Փաշինյանը նախ Օսիպյանին «փախած» էր անվանել, ապա նաև հարց բարձրացրել, թե ինչու չի զոհվել արցախյան պատերազմում։ Միջադեպից հետո Օսիպյանը ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց։ Արցախցի գործիչը ձերբակալման օրվանից հացադուլ է հայտարարել։ Երեկ էլ նրա փաստաբանը տեղեկացրեց, որ Օսիպյանը հրաժարվել է բժշկական զննությունից:

«Ընդհանրապես արդեն հացադուլավորների մոտ մահվան վտանգ է լինում, երբ անցնում է 14-օրյա շեմը։ Այդ ժամանակ արդեն կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»,- մեզ հետ զրույցում ասել էր փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը: Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանն ավելի վաղ հայտարարել է, որ կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Վարչապետը մայիսի 28-ին, պատասխանելով Factor TV-ի հարցին, արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից, հայտարարեց՝ նա՛ պետք է ներողություն խնդրի։ Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ հայտարարում են, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան և որ նա քաղբանտարկյալ է:

Նրանք նաև երաշխավորագրեր են ներկայացրել Օսիպյանի ազատ արձակման պահանջով: Հավելենք, որ օրերս էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով Արթուր Օսիպյանի վերաբերյալ Factor TV-ի հարցին, նշել էր, որ ծանոթ են խնդրին, աշխատում են այդ ուղղությամբ և հույս ունեն, որ հանգուցալուծում կլինի:

Արփի Հակոբյան