Զախարովան ԵՄ-ին մեղադրել է «ՀՀ-ում ընտրական գործընթացը վերահսկելու, ՔՊ-ին՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների» մեջ
Քաղաքականություն
10.06.2026 | 14:14
Եվրամիությունը փորձում էր վերահսկել Հայաստանում ընտրական գործընթացը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կալա Կալլասի հայտարարություններին, այդ թվում՝ ռուսական միջամտության առումով։
Նա ասել է, թե, իբր, այդ մասին են վկայում «հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման առաքելությունը», հունիսի 4-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի զանգը, որն «արագ գումարներ է հավաքել Հայաստանին աջակցելու համար»։
Զախարովան ասել է, թե «Քաղաքական պայմանագիր» կուսակցության վարկանիշը, չնայած «գործող իշխանությունների բոլոր մանիպուլյացիաներին, այդ թվում՝ ընդդիմության նկատմամբ ճնշումներին, վարչական ռեսուրսի զանգվածային օգտագործմանը, նախորդ ընտրությունների համեմատ զգալի նվազել է»։
Ռուսաստանցի պաշտոնյան նաև հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները խոսում են Հայաստանի եվրոպական ապագայի մասին, սակայն չեն նշում, որ երկիրը «նույնիսկ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ չունի»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի