Ուկրաինան հարվածել է Չեբոքսարիի ռազմական գործարանին․ Սամարայի նավթավերամշակման գործարանում էլ ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է առաջացրել
Քաղաքականություն
10.06.2026 | 12:26
Հունիսի լույս 10-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերն ու հրթիռները հարվածել են Ռուսաստանի շրջաններին և բռնակցված Ղրիմին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են 326 անօդաչու սարք, գրում է Meduza-ն։
Չեբոքսարին հրթիռային հարձակման է ենթարկվել, հայտնել է Չուվաշիայի Հանրապետության ղեկավար Օլեգ Նիկոլաևը։ Astra-ն սոցցանցերում հրապարակված տեսանյութերի և լուսանկարների վերլուծության արդյունքում հաղորդել է, որ հարձակման է ենթարկվել Չեբոքսարիի «ВНИИР-Прогресс» պաշտպանական ձեռնարկությունը։ Ուկրաինական Exilenova տելեգրամ ալիքի տվյալներով՝ քաղաքը հարձակվել է ենթարկվել «Ֆլամինգո» հրթիռներով։
Վլադիմիրի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհներ է առաջացրել Կամենսկովսկի և Ալեքսանդրովսկի շրջանների երկու օբյեկտներում, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը։ Տուժածներ չկան։
Astra-ի տվյալներով՝ Սամարայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Կույբիշևի նավթավերամշակման գործարանում (պատկանում է «Ռոսնեֆտ»-ին), որը տարածաշրջանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել այս լուրը։ Տարածաշրջանում հայտարարվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքի վտանգի մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի