805 անձի ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.06.2026 | 11:17Քաղաքացիության շնորհման գործընթացները կարգավորվում են Սահմանադրությամբ և «Քաղաքացիության մասին» օրենքով։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։
«Քաղաքացիները դիմում են լիազոր մարմին՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, և համապատասխան ուսումնասիրությունների ու եզրակացությունների հիման վրա նախագահին է ներկայացվում հրամանագրի նախագիծ՝ շնորհելու կամ մերժելու վերաբերյալ: Մասնավորապես, 2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները»,-նշեց նա։
Հարցին՝ մեժումներից քանի՞սն են վերաբերվում արցախցիներին, Պողոսյանը նշեց՝ նման վիճակագրություն չեն վարում, բայց իր ունեցած տեղեկատվությամբ գրեթե բացառվում են նման դեպքերը։
«Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը նայում է առանձնահատուկ ռեժիմով՝ ամենակարճ ժամանակներում, և իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման մերժում լինի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։