Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդները վստահ հայտարարում էին, որ իրենց ուժը հաղթելու կամ անպայման հայտնվելու է խորհրդարանում։ Factor TV-ն վերհանել է այդ հայտարարություններն ու ներկայացրել ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով նրանց ստացած ձայները։

«Մեր ցանկությունը և քաղաքական ծրագիրը այն է, որ մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Իմ շփումները ցույց են տալիս, որ դա շատ իրատեսական է»,- հայտարարել էր ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Հակառակ Փաշինյանի այս հայտարարության՝ ՔՊ-ն, ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, չի ապահովել սահմանադրական մեծամասնություն։

«Կարող եմ ասել՝ մենք հաղթելու ենք։ Թե ինչքան կհավաքենք, էական չէ։ Եթե չկա, մենք հաղթելու ենք»,- հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Հակառակ այս պնդման՝ նրա ուժը չի հաղթել, սակայն անցել է խորհրդարան։

«Մենք, այո՛, պայքարում ենք հաղթելու համար։ Կգնահատի մեր վերջին հինգ տարվա արածը մեր ժողովուրդը, մեր ընտրողը՝ կտեսնենք»,- այսպես էր ասել «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նրա ուժը չի հաղթել ընտրություններում, սակայն հաղթահարել է անցողիկ շեմը՝ անցնելով խորհրդարան։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս վստահություն էր հայտնել արդյունքների վերաբերյալ․ «Ես չեմ կարող ասել՝ ինչքան ձայն, բայց անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն»։

ԲՀԿ-ն հաղթահարե՞լ է արդյոք անցողիկ շեմը, թե՞ ոչ, ցույց կտա վերահաշվարկը։
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն էլ վստահեցնում էր, որ իրենց վարկանիշը աճում է, և իրենք անցնում են խորհրդարան։

«Էս քանի օրերին, քանի որ մեր վարկանիշը բարձրանում ա, ամեն տեղից հարձակվել են մեր վրա։ Մենք հիմա հաստատ անցնում ենք արդեն խորհրդարան»,- պնդել էր Թաթոյանը։
Սակայն այս ուժը չի հաղթահարել անցողիկ շեմը։

«Հայաստանի շնորհապետական» կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը խորհրդարան անցնելու իրենց շանսերը գնահատել էր 50 տոկոսից ավելի։ Նրա ուժը նույնպես չի հաղթահարել անցողիկ շեմը։

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը վստահություն և ներքին համոզմունք էր հայտնել խորհրդարան անցնելու վերաբերյալ, սակայն կուսակցությունը չի հաղթահարել շեմը։

«Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն էլ կասկած չուներ, որ խորհրդարան են անցնելու, բայց այս ուժը ևս չի հաղթահարել անցողիկ շեմը։

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը վստահեցրել էր, որ 2021 թվականի ընտրությունների համեմատ ավելի շատ ձայներ կստանան։ Նրա այս վստահությունը ոչ միայն չարդարացավ, այլև խորհրդարան չանցան։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը ևս վստահեցրել էր, որ իրենց քաղաքական ուժը լինելու է խորհրդարանում, սակայն չի հաղթահարել անցողիկ շեմը։

Ի դեպ, այս ամենը՝ բացառապես ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների հիման վրա․ վերջնական պատկերը պարզ կդառնա շաբաթասկիզբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան