Գիտենք՝ ռեպրեսիվ ռեյդ է սպասվում մեր դեմ, գուցե բանը հասնի պարոն Ծառուկյանի ազատազրկման փորձերին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ իրենց ձեռքի տակ եղած կնքված արձանագրությունների, հաղթահարում է խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4%-ի շեմը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով, իրենց թիմը չորս ընտրատեղամասում հայտնաբերել է 120 ձայնի «գրպանման կամ յուրացման փորձ», մինչդեռ, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, շեմը հաղթահարելու համար իրենց պակասել է ընդամենը 60 ձայն։

Սուրենյանցը նշեց, որ այս ընտրությունները ուղեկցվել են «աննախադեպ ծավալի» ռեպրեսիվ գործողություններով և հավելեց, որ իշխանության հետընտրական կոշտ հռետորաբանությունը ծայրահեղականացնում է հասարակական տրամադրությունները՝ ստիպելով ընդդիմությանը քննարկել մանդատներից հրաժարվելու հարցը։

«Դա ընտրական գործընթացի, թերևս, ամենամեծ ինտրիգն է այս պահին մնացած՝ ԲՀԿ-ն անցնո՞ւմ է շեմը, թե՞ ոչ։ Մեր մոտի արձանագրություններով, որոնք կնքված են տեղամասային բոլոր հանձնաժողովներից, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը», – վստահեցրեց Սուրենյանցը։

Նա մանրամասնեց, որ իրենց կատարած մաթեմատիկական հաշվարկները, հիմնված ընդհանուր մասնակցության թվի վրա, ցույց են տալիս, որ իրենց ուժը հաղթահարում է շեմը։ «Ավելին ասեմ, չորս ընտրատեղամասում մենք 120 ձայնի գրպանման կամ յուրացման փորձ ենք հայտնաբերել և հենց նույն պահին ԿԸՀ-ին ներկայացրել ենք։ Պլյուս 120 ձայնը մեր անցողիկության շեմի հաղթահարման խնդիրը լուծում է»,- հավելեց նա։

Խոսելով ընտրական գործընթացի մասին՝ Սուրենյանցը այն բնութագրեց որպես «շատ մեծ ռեպրեսիվ բաղադրիչով» ուղեկցվող։ «Ես 30 տարվա փորձ ունեմ ընտրական գործընթացներում։ Ես չեմ հիշում, նույնիսկ 2008-ի ընտրությունների բուն քվեարկության օրը այսքան ձերբակալություն և այսքան գրոհ ընտրական շտաբների վրա։ Սա աննախադեպ էր ծավալով»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ բերման ենթարկվածները գերազանցապես ընդդիմադիր շտաբների ներկայացուցիչներ էին՝ «Ուժեղ Հայաստանից», ԲՀԿ-ից և «Հայաստան» դաշինքից։

Ի պատասխան իշխանության այն պնդման, թե ձերբակալություններն ընտրախախտումների կասկածանքով են եղել, Սուրենյանցը հիշեցրեց. «Քանի դեռ չկա դատական ակտ, անմեղության կանխավարկածը ոչ ոք չի չեղարկել»։

Սուրենյանցի կարծիքով՝ ընդդիմությունը, բացի իշխանության սխալները մատնանշելուց, պետք է հասարակությանը ներկայացներ «ապագային միտված իրատեսական պլաններ», ինչը, ըստ նրա, քիչ է արվել։

Անդրադառնալով մանդատներից հրաժարվելու շուրջ ծավալված քննարկումներին՝ նա նշեց, որ երկու տարբերակն էլ քննարկման արժանի է, սակայն որոշումը պետք է կայացվի՝ ելնելով հստակ ռազմավարությունից։ «Եթե չունես հեղափոխական պոտենցիալ, ապա իշխանության ապալեգիտիմացման գործընթացը քաղաքական կապիտալիզացիայի վերածելու համար պետք է գնաս խորհրդարանում աշխատես», – կարծիք հայտնեց նա։

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ այս թեման սրվել է իշխանության գործողությունների պատճառով։ «Նիկոլ Փաշինյանը հետընտրական առաջին բրիֆինգում անոնսավորել է հնարավոր ձերբակալությունների մասին։ Եվ հասարակության այն շերտերը, որոնք ձայն են տվել ընդդիմությանը, հիմա ասում են՝ երբ խոսում են ձեր լիդերների մոտալուտ կալանավորման մասին, դուք ի՞նչ բարոյական իրավունքով եք գնում պատգամավորի կոմֆորտ կյանքը վայելելու։ Կոնտրաստն առաջացել է այս հարցից», – բացատրեց Սուրենյանցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան