Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարել է, որ չի ընդունում հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ պնդելով, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է վարչական ռեսուրսի չարաշահմամբ, քաղաքացիների նկատմամբ ճնշումներով և քվեարկության արդյունքների կեղծմամբ։ Կուսակցությունը հայտնել է, որ նախաձեռնում է արդյունքների վերահաշվարկի գործընթաց և քննարկում է ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը։

«2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները պատմական էին հայոց պետականության, մեր ազգային ինքնության ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի ճակատագրի համար:

Ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ:

Գործում էր համակարգված սխեմա` բարձրագույն իշխանության քարոզարշավի պատասխանատու ներկայացուցիչներ, այդ թվում` համայնքապետերը քաղաքացիներին համատարած ենթարկում էին պարտադրանքի ու վախի: Ստիպում էին չգնալ մեզ հետ հանդիպումների, վախեցնում, որ աշխատանքից կհեռացնեն ընտանիքի անդամին: Բազմաթիվ էին դեպքերը, երբ ըստ քաղաքացիների` իշխանությունից պահանջել են լուսանկարել քվեաթերթիկը և հետո ապացուցել, որ քվեարկել են իշխանության օգտին:

Քաղաքացիներից համատարած պահանջում էին ներկայանալ իշխանության հավաքներին` սպառնալով ազատել աշխատանքից, ենթարկել հարկային տուգանքների և այլն: Մենք անգամ հրապարակեցինք այս փաստերն ապացուցող ձայնագրություններ, երբ մանկապարտեզի տնօրեններին են պարտադրում, բայց որևէ արձագանք իրավապահ մարմիններից չենք ունեցել:

Ամբողջ քարոզարշավն, իշխանության հրահրմամբ, ուղեկցվեց վիրավորանքներով ու ատելության խոսքով, որի արդյունքում քաղաքացին հնարավորություն չունեցավ հասկանալու և գնահատելու բովանդակային ծրագրեր:

Այս ընտրությունները նաև աչքի ընկան նրանով, որ տեղի ունեցան բացահայտ միջամտություններ օտար պետություններից` Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից ու Մոսկվայից:

Արդյունքում` հայ ժողովրդին միավորելու փոխարեն, այս ընտրություններն առավել խորացրեցին պառակտումը, մարդկանց մեջ առավել տարածեցին անհանդուրժողականությունը: Ամենամեծ խնդիրն այս պայմաններում ՔՊ իշխանության վերարտադրությունն է` հակահայ քաղաքականությամբ:
Մենք համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որ ինքն իրեն վերագրում է պաշտոնական արդյունքներով։ Մենք համոզված ենք, որ «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծված են:

Հետևաբար, մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։

Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց: Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը:

Միևնույն ժամանակ, մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին մեզ: Ժողովրդավարության հիմքը քաղաքացին է, և յուրաքանչյուր քվե արժանի է հարգանքի։

Այս ընտրություններով գողացվել է Հայաստանի քաղաքացու ձայնը, նրա իրավունքը՝ որոշելու իր պետության ապագան։

Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ։ Մենք չենք պատրաստվում լռել։ Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր պատասխանատվությունից։

Մեր պայքարը շարունակվում է՝ իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում։
Մինչև վերջ։
Արդարությունը գալու է»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ընտրությունների նախնական արդյունքներն էր հրապարակել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49.825 %, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.281 %, «Հայաստան» դաշինքը՝ 9.934 %, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 %։ ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ կբողոքարկի արդյունքները։ «Հայաստան» դաշինքը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կվիճարկեն արդյունքները։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը նշել է, որ հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը, և այժմ իրականացնում է իրավիճակի վերլուծություն ու ընտրողների կամարտահայտության ճշգրտման աշխատանքներ։