Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության կողմից հասցված հրթիռային հարվածների։ DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի բանակը՝ չնշելով կոնկրետ թիրախները։

Երեկ երեկոյան Իսրայելը հայտնել էր Իրանից հրթիռային հարվածի մասին: Բնակչությանը կոչ էր արվել ապաստան գտնել անվտանգ շենքերում, իսկ Իսրայելի դպրոցներում դասերը չեղարկվել էին, հայտնում է  The Times of Israel-ը։

Թեհրանը հարձակումն անվանել էր «զգուշացում»՝ նույն օրն ավելի վաղ Լիբանանում «Հըզբոլլահ»-ի թիրախին Իսրայելի կողմից հարված հասցնելուց հետո։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էին, որ բանակը թիրախավորել է Բեյրութում գտնվող «ահաբեկիչների շտաբները»։

Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու մտադրության մասին հայտարարությունների ֆոնին։

Հունիսի 7-ին բրիտանական Financial Times-ին տված հարցազրույցում Թրամփը կարծիք էր հայտնել, որ Նեթանյահուն կընդունի Վաշինգտոնի կողմից համաձայնեցված ցանկացած խաղաղության համաձայնագիր։

«Ես եմ բոլոր որոշումները կայացնում։ Նա (Նեթանյահուն – խմբ.) որոշումներ չի կայացնում»,- հայտարարել էր Թրամփը։

Մայիսի վերջին Axios-ը, հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հաղորդել էր, որ երկու երկրների բանակցողները նախնական համաձայնության են եկել փետրվարի վերջից ընթացող ռազմական հակամարտության կարգավորման շրջանակի վերաբերյալ։

Միաժամանակ, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունել Իրանի հետ համաձայնագիրը միայն այն դեպքում, եթե դրա հիմնական պահանջները կատարվեն, որոնցից մեկը, ըստ Վաշինգտոնի, Թեհրանի կողմից իր միջուկային զենքի ծրագրերից հրաժարվելն է։

Իրանի ղեկավարությունը նաև հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ վերջնական համաձայնագիր դեռևս ձեռք չի բերվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի