Առաջին անգամ է, որ պետությունն է բացահայտում ընտրակեղծիքները՝ մոտ 40 գաղտնալսում կա․ նախկինում՝ ընդդիմությունն էր բացահայտում․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ասպարեզ» ակումբի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանի գնահատմամբ՝ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները հիմնականում ընթացակարգային և տեխնիկական բնույթի են և չեն կարող համեմատվել նախորդ տարիների կազմակերպված, դիտավորյալ հանցագործությունների հետ։ Factor TV-ի հետ զրույցում նա նշեց, որ բարձր մասնակցությունը պայմանավորված է թե՛ բևեռացվածությամբ, թե՛ ապօրինի ֆինանսների ներգրավմամբ։

Բարսեղյանն անդրադարձավ նաև դիտորդական առաքելության արձանագրած խախտումների բնույթին։

«Խախտումները, որ մերոնք արձանագրել են, ընթացակարգային, տեխնիկական խախտումների բնույթ ունեն՝ տեղամասերի մատչելիության խնդիրներից մինչև քվեախցերի անհաջող դասավորություն, երբ կողքից դիտելիս կարելի է տեսնել, թե մարդը քվեաթերթիկներից որն է վերցնում, որն է նետում աղբամանը և այլն։ Իհարկե, այդ բոլոր դեպքերում զգուշացվել են հանձնաժողովների նախագահները, որպեսզի այդ թերությունները վերացվեն։ Մի քանի դեպք է նկատվել, երբ կուսակցության ներկայացուցիչը եկել է և սկսել այդտեղ՝ վստահված անձը, սկսել է բարձրաձայն հենց սրահում քաղաքական այդ ուժին գովազդել, սկսել է քննադատել և անպատվել մնացած քաղաքական ուժերին։ Կտրոնների վրա մոռացել է մի տեղ հանձնաժողովականը դրոշմակնիքը դնել, այնպես կուտակվել է, հետո տեսել են, որ վա՜յ, չի դրվել, այ մարդ, հանենք նորից բացենք դրոշմակնիքները դնենք։ Այս ամբողջ ցանկը, որը ես ներկայացնում եմ, խախտումների օրինակներ են, որոնք կանխամտածված, դիտավորյալ հանցագործություններ չեն»,- ասաց նա։

Ըստ Բարսեղյանի՝ ընտրողների բարձր ակտիվությունը պայմանավորված է մի քանի գործոնով. «Մասնակցության բարձր մակարդակը մի կողմից կապում եմ ներգրավված ուժերի հսկայական փողերի հետ, որոնք օգտագործվել են և՛ քարոզարշավի մեջ, և՛ կազմակերպչական գործերում, և՛ մասամբ, ինչպես հասկանում ենք, ընտրակաշառքի մեջ են ներգրավվել այդ փողերը։ Մի պատճառը դա է։ Ընդհանրապես գաղափարների կամ քաղաքական ուժերի կողմնակիցների բևեռացվածությունը»։

Լևոն Բարսեղյանն ընդգծեց, որ այս ընտրությունները որակական առումով տրամագծորեն տարբերվում են նախորդներից։

«Հսկայական տարբերություն կա այս ընտրությունների քվեարկության օրվա որակի և 2017, 2016 թվականներին, դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների և քվեարկության որակի միջև։ Իրավացի եք՝ դիտորդին ծեծել, լարել, վռնդել տեղամասից, լրագրողին ծեծել, վռնդել, կուսակցության վստահված անձին բոլորի աչքի առաջ ծեծել, նվաստացնել և այլն, չկան։ Երբ նման բաները տեղի են ունենում ու անպատիժ են մնում, հասկացվում է, որ կա այդ պահի իշխանության քարտ-բլանշը, թույլտվությունը, թե՝ արեք, չեք պատժվելու, մենք տեր ենք և այլն։ Նախկինում խախտումներն ու ապօրինություններն արձանագրում էր ոչ թե պետական իշխանությունը, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերից մի քանիսը, դիտորդական առաքելությունները և մի քանի լրատվամիջոց։ Հիմա մենք ունենք առաջին անգամ տրամագծորեն հակառակ օրինակը, երբ պետական իշխանությունն ինքն է բացահայտում, հրապարակում, որ արվել է հենց պետական իրավապահ մարմինների կողմից, բացահայտել են, արձանագրել են դրանք»,- ասաց նա։

Ամփոփելով խոսքը՝ Բարսեղյանը մտահոգություն հայտնեց ապագա Ազգային ժողովի որակի վերաբերյալ. «Արդար Հայաստանում ապօրինի փողերով կամ գողացված փողերով ընտրությունների մասնակցություն չպիտի լիներ։ Մարդիկ, ովքեր պիտի հանցագործությունների համար դատված լինեին, նրանք ընտրությունների ժամանակ թեկնածու լինելու հնարավորություն չպիտի ունենային։ Ես ամենաշատը չեմ ուզել, որ խորհրդարանում լինի այն կառուցվածքը, ինչը հիմա կա, որ իշխող քաղաքական ուժը հինգ տարի շարունակ ընդդիմախոսներին ասի՝ «բա որ ձեր ժամանակ», «բա դուք այսպես արիք, բա դուք այնպես արիք»։ Դա արդյունավետ աշխատող խորհրդարան չի եղել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան