Այս հարցը պետք է լուծվի վաղը՝ մինչև 24։00-ն. Եգորյանը՝ ԿԸՀ հանձնված դիմումի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով «Հանրապետություն» կուսակցությունը փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Կուսակցության պատգամավորի թեկնածու Գրիգոր Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ առաջին կետով պահանջում են անվավեր ճանաչել դաշինքը գրանցելու ԿԸՀ որոշումը, իսկ եթե ԿԸՀ-ն համարի, որ իր որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու համար հիմքերը բավարար չեն, երկրորդ կետով պահանջում են, որ ԿԸՀ-ն դիմի ՀՀ վարչական դատարան:

«Արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսույթ կա արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստան տեղափոխելու մասին: Մարդիկ այդ օրը մեքենաներով պարտադրված գալիս են, որոշ արտաքին ուժերի սրտի թռկնածուին ընտրելու, և հաջորդ օրը երկիրը լքելու միտումով: Այս ամենը միտված է խափանելու ընտրությունների բնականոն ընթացքը: Եվ կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները ունեցել են անելիք և չեն արել»,- ասաց Առաքելյանը:

Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ նշեց, որ հարցը պետք է հանգուցալուծվի մինչև վաղը՝ 24:00-ն:

«Այս հարցը պետք է լուծվի մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը։ Այսօր, կամ վաղը առավոտյան պետք է որոշում կայացնի ԿԸՀ-ն, հաշվի առնելով և ջանալով՝ չզրկել մեզ դատարանի իրավունքից, պետք է առավել հրատապ քննի այս դիմումը»,- ասաց փաստաբանը:

Կախված ԿԸՀ որոշումից՝ կուսակցությունը քաղաքական որոշում կկայացնի այն բողոքարկելու կամ չբողոքարկելու:

Մանրամասները տեսանյութում:

Անի Թամրազյան