Ռուսաստանն անմեղսունակ արտաքին քաղաքականություն ունի, Հայաստանը պետք է պատրաստվի վատագույնին․ Գարրի Կասպարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

«Մոսկվայի ընկալումներում ոչ մի հայ-ռուսական հարաբերություն գոյություն չուներ․ դրանք վասալային հարաբերություններ էին»,- Factor TV-ին տված հարցազրույցում այս մասին նշում է ռուս ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչ Գարրի Կասպարովը։

Ըստ նրա՝ տասնամյակներ շարունակ Հայաստանի ղեկավարությունը երկիրը դարձրել է Ռուսաստանի պատանդը։

Կասպարովի կարծիքով՝ 1990-ականների վերջին Հայաստանը բաց է թողել իր պատմական հնարավորությունը, և այսօր երկիրը ստիպված է վճարել այդ ժամանակաշրջանի կորցրած հնարավորությունների համար։ Նա նաև կարծում է, որ Մոսկվայի հիստերիկ արձագանքը կապված է Հայաստանում իր ազդեցության աստիճանական կորստի գիտակցման հետ։

Կասպարովի խոսքով՝ Ռուսաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունն «անմեղսունակ» է, և Հայաստանը պետք է պատրաստվի ամենավատ սցենարներին։ Քաղաքական գործիչը նշում է, որ Եվրամիությունն այժմ շատ ավելի արագ է արձագանքում տեղի ունեցող գործընթացներին, քան նախկինում։

Կասպարովն ընդգծում է, որ Հայաստանի դիրքերն ամենաուժեղը 1990-ականների կեսերին էին, բայց այն ժամանակ ունեցած հնարավորությունները չեն օգտագործվել։

Խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին՝ նա նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետաքրքրված չէ Հայաստանի հետ հակամարտության շարունակությամբ, մինչդեռ Հեյդար Ալիևը մի ժամանակ ղարաբաղի հակամարտությունն այլ կերպ էր ընկալում։

Կասպարովի կարծիքով՝ Ղարաբաղի հակամարտությունն ինքնին մեծ մասամբ խորհրդային ազգությունների քաղաքականության արդյունք էր։

Մեկնաբանելով տարածաշրջանային հաղորդակցությունների հեռանկարները՝ Կասպարովը նշեց, որ ստեղծված իրավիճակում TRIPP նախագիծը «իդեալական» և լիովին իրագործելի լուծում է Հայաստանի համար։

Նա նաև կարծում է, որ Իրանը չունի բավարար ռեսուրսներ՝ TRIPP նախագծի իրականացմանն արդյունավետորեն դիմակայելու համար։

«Այսօրվա Ռուսաստանը պատմական փակուղի է», – ընդգծեց Գարի Կասպարովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան