ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը քաղաքական ուժերին կոչ է անում հանձնառու լինել ժողովրդավարությանն ու եվրաինտեգրմանը

Լուրեր

28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքական ուժերին հրապարակայնորեն հանձն առնել ազատ և արդար ընտրությունների, Հայաստանի եվրոպական ինտեգրման, խաղաղության օրակարգի, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի սկզբունքները։

«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պատմական ընտրության առջև՝ անվտանգային, ժողովրդավարական և ինստիտուցիոնալ լուրջ մարտահրավերների, ինչպես նաև աճող արտաքին բազմազան սպառնալիքների պայմաններում։ Ռուսաստանի շարունակական ազդեցության, ապակայունացման և միջամտության քաղաքականությունը, ներառյալ քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, շանտաժի և ահաբեկման գործիքները, սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարական զարգացմանը և եվրաինտեգրման ապագային։

Այս հանգամանքներում առաջիկա ընտրությունները ոչ միայն քաղաքական գործընթաց են, այլև ռազմավարական ընտրություն՝ կապված Հայաստանի պետականության, ինքնիշխանության և ժողովրդավարական ուղղության հետ։ Մենք՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, կոչ ենք անում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հրապարակայնորեն հանձն առնել հետևյալ սկզբունքները.

  1. Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացում՝ բացառելով վարչական ռեսուրսների չարաշահումը, բռնությունը, ատելության խոսքը, ընտրակաշառքը և ընտրողների նկատմամբ ճնշումները։
  2. Հայաստանի եվրոպական ինտեգրման առաջմղում, ներառյալ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրությունը և Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականության վերանայումը՝ ուղղված ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուն։
  3. Խաղաղության օրակարգի շարունակականության ապահովում և հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ հիմնված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արժանապատիվ, իրավահեն խաղաղության վրա։
  4. Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության երաշխավորում, ներառյալ աջակցությունը քաղաքացիական հասարակության զարգացմանը և «Հավասարության մասին» լիարժեք օրենքի ընդունումը։
  5. Արդարադատության ոլորտում արդյունավետ բարեփոխումների իրականացում՝ դատական և իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահությունը վերականգնելու նպատակով։
  6. Կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացում՝ հակակոռուպցիոն հաստատությունների անկախության ամրապնդման, թափանցիկության բարձրացման և բարձրաստիճան կոռուպցիոն դեպքերի արդյունավետ քննության ապահովման միջոցով։

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց քաղաքացիական ներգրավվածությամբ նպաստել ժողովրդավարության, ինքնիշխանության և հաշվետու կառավարման ամրապնդմանը։

Հայաստանի ապագան պետք է կառուցվի ժողովրդավարության, խաղաղության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, ինքնիշխանության և համամարդկային արժեքների վրա։ Քաղաքական ուժերը պարտավոր են հստակ դիրքորոշումներ և հանրային պարտավորություններ ներկայացնել՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգ և արժանապատիվ ապագայի»,- ասված է հաղորդագրությունում։