Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ քաղաքական ուժի հանեն ընտրապայքարից»,- այս մասին այսօր ԱԺ-ի մոտ քարոզարշավի ժամանակ ասաց ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ հեռարձակված նախընտրական ամփոփիչ բանավեճի ընթացքում քննարկվեց որոշ կուսակցությունների ընտրություններին մասնակցության հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մյուս քաղաքական ուժերին առաջարկեց զբաղվել այդ հարցով՝ նշելով, որ իր միջամտության դեպքում կարող են հնչել քաղաքական հետապնդումների մասին մեղադրանքներ։ Արամ Սարգսյանը, արձագանքելով դրան՝ հայտարարեց, որ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, սակայն պատասխան է ստացել, որ ԿԸՀ-ն չունի այնպիսի լիազորություններ։

«Առավոտից սկսվել են լայնամաշտաբ ձերբակալություններ և երեկ Փաշինյանը ասում էր մի քանի ուժերի, որ բազմիցս քննարկել ենք՝ ինչպես պետք է ինչ-որ ուժերի հանել ընտրապայքարից։ Բայց ասում է՝ ես ձեզ ասել եմ, որ ես չեմ անելու, դուք գնացեք դիմեք ԿԸՀ։ Ասում է, որ ես անեմ, ասելու են դու վախեցար, նրանք էլ էնտեղ արդարանում են, թե ո՞նց դիմենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Factor.am-ին տեղեկացրին, որ մինչ այս պահը ընդդիմադիր ուժերին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ գրավոր դիմում հանձնաժողովը չի ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան