Հայտնի են ամառային զորակոչի և զորացրման օրերը
Քաղաքականություն
04.06.2026 | 09:15
Կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով նախատեսվում է հայտարարել 2026 թվականի ամառային զորակոչը և կազմակերպել պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը։
Նախագծի համաձայն՝ Զինված ուժերի համալրումը կկատարվի 2026 թվականի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը՝ հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
Որոշմամբ կստեղծվեն նաև հանրապետական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, որոնք կկազմակերպեն և կհամակարգեն զորակոչի գործընթացը։
Նախագծում նշվում է, որ այլընտրանքային ծառայության զորակոչն ու պահեստ արձակումը նույնպես կիրականացվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և զորացրման հետ համատեղ։
Նարեկ Կիրակոսյան