ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Ադրբեջանն ու Եվրամիությունը համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և վերսկսել ռազմավարական համագործակցության շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է երկրում ԵՄ պատվիրակությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Բաքվում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել գործընկերության 30-ամյակի կապակցությամբ: Բանակցողները նախնական համաձայնության են եկել «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստի վերաբերյալ և պաշտոնապես վերսկսել են բանակցությունները նոր երկկողմ համաձայնագրի (ռազմավարական գործընկերության վերաբերյալ) շուրջ: Մեր ուշադրության կենտրոնում է երկխոսության ամրապնդումը, կապերի զարգացումը և տնտեսական համագործակցությունը»,- հայտնել է դիվանագիտական ​​առաքելությունը։

2016 թվականի նոյեմբերի 14-ին ԵՄ խորհուրդը հաստատել էր Եվրահանձնաժողովի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի մանդատը Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար: Այս փաստաթուղթը նախատեսված է փոխարինելու 1996 թվականի Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են 2017 թվականի փետրվարի 7-ին։

Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ներառում է չորս բաղադրիչ: Առևտրատնտեսական հարցերի հետ կապված որոշ հարցեր մնում են չլուծված: Բաքուն նախկինում հայտարարել էր, որ փաստաթղթի տեքստի 90%-ը համաձայնեցված է: Այս համաձայնագրի շուրջ կողմերի միջև բանակցություններ չեն վարվել մի քանի տարի շարունակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի