Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ, սակայն մի շարք պայմաններ կան․ ԱՄՆ դեսպանատուն

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Թբիլիսիում Պետքարտուղարության պատվիրակության կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների, ինչպես նաև վրաց-ամերիկյան հարաբերությունների ապագայի վերաբերյալ Վաշինգտոնի տեսլականի վերաբերյալ։ Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ պատվիրակությունն ընդգծել է Վրաստանի հետ առևտրային համագործակցությունն ընդլայնելու հարցում հետաքրքրությունը և «քննարկել այն կոնկրետ քայլերը», որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ այս նպատակին հասնելու համար, գրում է JAM News-ը։

Հանդիպում իշխանությունների հետ

Դեսպանատան հաղորդմամբ՝ ԱՄՆ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, փոխվարչապետներ Մակա Բոճորիշվիլիի և Մամուկա Մդինարաձեի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների բարելավման հնարավոր ուղիները քննարկելու համար։

Հայտարարության համաձայն՝ պատվիրակությունը Վրաստանի իշխանությունների հետ կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կառուցողական և հեռանկարային համագործակցության պատրաստակամությամբ։ Ամերիկյան կողմն ընդգծել է, որ նոր փուլը պետք է հիմնված լինի ինքնիշխան գործընկերների միջև փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և անկեղծ երկխոսության վրա։ Կողմերը քննարկել են այն ոլորտները, որտեղ, դեսպանատան գնահատմամբ, Միացյալ Նահանգների և Վրաստանի շահերը կարող են համընկնել։ Դրանք ներառում են ազգային ինքնիշխանության նկատմամբ հանձնառությունը, արդար տնտեսական միջավայրի ստեղծումը, վնասակար արտաքին ազդեցությունների նկատմամբ դիմակայունությունը և ընդհանուր արժեքները։ Դեսպանատան հաղորդմամբ՝ պատվիրակությունը նաև հետաքրքրություն է հայտնել Վրաստանի հետ առևտրային համագործակցության ընդլայնման հարցում։ Քննարկումների ընթացքում քննարկվել են ամերիկյան ապրանքների և ներդրումների ավելի մեծ հասանելիության ապահովումը, ինչպես նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության խորացումը։

Միաժամանակ, ըստ հայտարարության, կայուն ռազմավարական գործընկերությունը պահանջում է այնպիսի պայմանների ապահովում, որոնք Վրաստանը կդարձնեն հուսալի գործընկեր։ Դրանք ներառում են ամերիկյան բիզնեսի համար բարենպաստ միջավայր և կայուն ներքաղաքական մթնոլորտը, որը նպաստում է ընդդիմության ներգրավվածությանը։ Դեսպանատան տվյալներով՝ պատվիրակությունը վրացական իշխանությունների հետ քննարկել է այդ նպատակներին հասնելուն նպաստող կոնկրետ քայլերը։

Հանդիպում ընդդիմության հետ

Հայտարարության մեջ ԱՄՆ դեսպանատունը նաև ամփոփել է ընդդիմադիր կուսակցությունների հետ հանդիպումները: Նշվում է, որ պատվիրակությունը «խորը քննարկումներ» է անցկացրել «Ազգային շարժման», «Փոփոխությունների համար կոալիցիայի», «Լելո» և Գիորգի Գախարիայի կուսակցության ներկայացուցիչների հետ:

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ամերիկյան կողմի հետ կիսվել են 2024 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական միջավայրի վերաբերյալ իրենց մտահոգություններով:

ԱՄՆ պատվիրակությունն ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացրել է իր դիրքորոշումը ժողովրդավարական ինստիտուտներին ընդդիմության մասնակցության կարևորության վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ գործունակ ժողովրդավարությունը պահանջում է քաղաքական ընդդիմություն, որը պետական ​​ինստիտուտների հետ համագործակցությամբ ներկայացնում է իրեն աջակցող քաղաքացիների շահերը։

Դեսպանությունը քաղաքական կայունությունը և ընդդիմության իրական ներկայացվածությունը գնահատում է որպես այն գործոններից մեկը, որոնք Վրաստանը դարձնում են ԱՄՆ ներդրումների, անվտանգության համագործակցության և երկարաժամկետ ռազմավարական գործընկերության հուսալի գործընկեր։

Հայտարարության վերջում ընդգծվում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է կառուցողական հարաբերություններ պահպանել բոլոր լուրջ քաղաքական դերակատարների  հետ, որոնք հետաքրքրված են երկրի կայունությամբ, ինքնիշխանությամբ և բարգավաճմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի