Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան չի ծրագրում վիզա սահմանել ռուսաստանցիների համար

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ռուսաստանցիների համար վիզային ռեժիմ սահմանելու ծրագրեր չկան, գրում է Meduza-ն։

«Առաջին անգամ եմ լսում այդ մասին», – Prva TV-ի եթերում ասել է Վուչիչը։

Նա ասել է, որ հատուկ ճշտել  է խորհրդարանի խոսնակ Անա Բրնաբիչից՝ արդյո՞ք նման օրենսդրական նախաձեռնություն ներկայացվել է քննարկման, և բացասական պատասխան է ստացել։

«Այդ մասին խոսք լինել չի կարող։ Նման որոշում չի կայացվի։ Նույնիսկ եթե այդպես լիներ, այն անմիջապես կչեղարկվեր։ Շատերը Ռուսաստանի Դաշնությունից աջակցություն են սպասում ընտրություններից առաջ և ամեն կերպ փորձում են մեր մասին վատագույնն ասել»,- հայտարարել է Սերբիայի նախագահը։

«Իզվեստիա»-ն հունիսի 1-ին հաղորդել էր, որ Սերբիան նախատեսում է վիզա սահմանել ՌԴ քաղաքացիների համար՝ հղում անելով Սերբիայի խորհրդարանի սփյուռքի և տարածաշրջանի սերբերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Դրագան Ստանոևիչին։ Վերջինը նշել էր, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը ԵՄ-ին Սերբիայի անդամակցելու պահանջներից մեկն է։

«Որքան ես գիտեմ՝ այս ամենը պետք է ավարտվի ԵՄ-ին միանալուց վեց ամիս առաջ», – ասել էր Ստանոևիչը՝ հավելելով՝ «դեռ շատ հեռու ենք անդամակցությունից, ուստի այս պարտավորությունների կատարումը նույնպես շատ հեռու է»։

2006 թվականին Ստանոևիչը զբաղեցրել է «Պուտինի քաղաքականության» կուսակցության (հետագայում վերանվանվել է «Միասնական Ռուս») պատվավոր նախագահի պաշտոնը։ 2022 թվականի հունիսին դատարանն արգելել է այս ռուսամետ կուսակցության գործունեությունը։ 2023-ին «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Ստանոևիչը դարձել է «Մյուս Ուկրաինա» կազմակերպության սերբական մասնաճյուղի ղեկավարը, որը կապված է «Պուտինի կնքահոր»՝ Վիկտոր Մեդվեդչուկի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի