ԱՄՆ-ը բանակցություններ է վարում ևս մի քանի եվրոպական երկրներում միջուկային զենքի տեղակայման շուրջ․ FT

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ԱՄՆ-ը դիտարկում է միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը ՆԱՏՕ-ի անդամ ևս մի քանի եվրոպական երկրներում՝ դաշնակիցներին վստահեցնելու համար, որ սովորական ռազմական աջակցության կրճատումը չի թուլացնում Վաշինգտոնի անվտանգության երաշխիքները, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երեք աղբյուրների, գրում է Current time-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները հասկացրել են, որ պատրաստ են միջուկային զենք տեղակայել վեց երկրներից (Գերմանիա, Բելգիա, Թուրքիա, Իտալիա, Նիդերլանդներ և Միացյալ Թագավորություն) դուրս, որոնք արդեն իսկ ունեն նման զենք իրենց ավիաբազաներում։

Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումը և նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանի միջուկային կարողությունների մասին բազմիցս արված հայտարարությունները, ըստ տեղեկությունների, խթանել են ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի որոշ դաշնակիցների հետաքրքրությունն իրենց տարածքում միջուկային ռումբ կրելու ունակ կրկնակի կարողություններով ինքնաթիռներ (DCA) տեղակայելու հարցում։

Financial Times-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ քննարկումները շարունակվում են ՆԱՏՕ-ի խողովակներով, ամենամեծ հետաքրքրությունը հայտնել են Ռուսաստանի սահմանների մոտ գտնվող դաշնակիցները, այդ թվում՝ Լեհաստանը և Բալթյան երկրները: Մասնավորապես, Լեհաստանի նախկին նախագահ Անջեյ Դուդան կոչ է արել ԱՄՆ-ին ընդլայնել DCA նախաձեռնությունն իր տարածքում, իսկ 2026 թվականին Վարշավան միացել է ֆրանսիական նոր միջուկային նախաձեռնությանը։

ՆԱՏՕ-ի միջուկային համատեղ օգտագործման ծրագիրը նախատեսում է, որ դաշնակիցներն իրավունք ունեն տեղակայել ամերիկյան միջուկային ռումբեր: Սակայն Վաշինգտոնը պահպանում է դրանք օգտագործելու բացառիկ իրավունքը։

Բանակցությունները, որոնք խիստ գաղտնի են և կարող են որևէ փոփոխության չհանգեցնել, տեղի են ունենում Եվրոպայում լայնորեն տարածված մտահոգության ֆոնին՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մայրցամաքից ամերիկյան զորքերը և կարևորագույն զենքի համակարգերը դուրս բերելու գործողությունների հետ։

Ավելի վաղ Ֆրանսիայի միջուկային նախաձեռնությանը միացել էին նաև Լիտվան, Նիդերլանդները, Բելգիան, Դանիան, Գերմանիան և Նորվեգիան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել որոշակի հանգամանքներում ֆրանսիական միջուկային զենքն այլ երկրներում տեղակայելու հնարավորությունը, միաժամանակ ընդգծելով, որ միայն Ֆրանսիայի նախագահը կարող է հրաման տալ դրանք օգտագործելու համար։

Պաշտոնական տվյալներով՝ Ֆրանսիան ներկայում ունի 300-ից մի փոքր պակաս միջուկային մարտագլխիկ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի