ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է ամենամսյա թարմացված դասակարգման աղյուսակը։ 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ։
Հայկ Մարտիրոսյանը 2651 վարկանիշով բարձրացել է 64-րդ տեղ, Շանթ Սարգսյանը (2644) 74-րդն է, իսկ Արամ Հակոբյանը (2635) 94-րդ տեղում է։
Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (2841)։ Նորվեգացի գրոսմայստերին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան (2792) ու Հիկարու Նակամուրան (2792)։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2724 վարկանիշով 23-րդ տեղում է։
Կանանց դասակարգման աղյուսակի թոփ-100-ում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը (2390 վարկանիշ, 54-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (2366 վարկանիշ, 78-րդ տեղ) և Մարիամ Մկրտչյանը (2365 վարկանիշ, 79-րդ տեղ)։