Թուրքիան և Ադրբեջանը 15 տարվա պայմանագիր են կնքել 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Թուրքիայի պետական ​​էներգետիկ BOTAS ընկերությունն ու Ադրբեջանի պետական ​​նավթային SOCAR ընկերությունը բնական գազի երկարաժամկետ մատակարարման պայմանագիր են ստորագրել, որը նախատեսում է Ադրբեջանից Թուրքիա մատակարարել, ընդհանուր առմամբ, 33 միլիարդ խորանարդ մետր գազ 15 տարվա ընթացքում՝ սկսած 2029 թվականից, գրում է  Turkiye today-ը:

Ըստ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հայտարարության՝ պայմանագիրը ստորագրվել է Բաքվի էներգետիկ շաբաթվա ընթացքում երկու պետական ​​ընկերությունների, ֆրանսիական էներգետիկ հսկա Total Energies-ի և ԱՄԷ-ի Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) կողմից՝ Ադրբեջանի Աբշերոնի գազային հանքավայրում նոր արտադրական ներդրումների շրջանակում։ Գերատեսչությունը համաձայնագիրը որակել է որպես Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերության նոր քայլ՝ հավելելով, որ այն աջակցում է Անկարայի՝ տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու ձգտմանը՝ միաժամանակ նպաստելով Թուրքիայի, հարևան երկրների ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։

Կասպից ծովում, Բաքվից մոտ 100 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Աբշերոնի գազակոնդենսատային հանքավայրը, ըստ գնահատականների, պարունակում է շուրջ 350 միլիարդ խորանարդ մետր բնական գազ և 45 միլիոն տոննա կոնդենսատ, ինչն այն դարձնում է Ադրբեջանի ամենամեծ ծովային գազային հայտնաբերումներից մեկը և տարածաշրջանային ու եվրոպական շուկաներ գազի արտահանումն ընդլայնելու երկրի ծրագրերի հիմնական բաղադրիչը։

Հանքավայրը շահագործման է հանձնվել 2023 թվականին՝ SOCAR-ի և Total Energies-ի գլխավորությամբ։ Հետագա ընդլայնման նախագծերը, ինչպես կանխատեսվում է, զգալիորեն կբարձրացնեն արտադրությունն առաջիկա տարիներին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է Անկարայի և Բաքվի միջև ընդլայնվող էներգետիկ գործընկերությունը՝ մատնանշելով այնպիսի նշանակալի նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը և Անդրանատոլիական բնական գազի խողովակաշարը (TANAP): Նա նաև նշել է Ազերի-Չիրագ-Գյունեշլի և Շահ Դենիզ հանքավայրերում, ինչպես նաև Շաֆագ-Ասիման նախագիծում համագործակցությունը՝ որպես երկկողմ կապերի խորացման վկայություն: Էրդողանը նաև մատնանշել է Ադրբեջանի և Թուրքիայի միջով թուրքմենական գազի տեղափոխման հարցում համագործակցությունը խթանելու հնարավորությունները:

«Մեր առջև կան նշանակալի հնարավորություններ՝ թուրքմենական գազի արտահանման հարցում մեր համագործակցությունը զարգացնելու համար՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով»,- ասել է Էրդողանը՝ անդրադառնալով առաջարկվող Տրանսկասպյան խողովակաշարին։

Տրանսկասպյան խողովակաշարը, որը երկար քննարկվող առաջարկ է, թուրքմենական գազը Կասպից ծովով կտեղափոխի Ադրբեջան, որտեղից այն կարող է Հարավային գազային միջանցքով մատակարարվել Թուրքիա և Եվրոպա։ Չնայած նախագիծը դեռևս առաջ  չի  շարժվել, այն մնում է կասպյան գազի արտահանման ընդլայնման և եվրոպական էներգամատակարարման դիվերսիֆիկացման առանցքային տարբերակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի