Երվանդ Մկրտչյանը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության կրկնակի չեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը երկու ոսկե մեդալ է նվաճել Մոնակոյում կայացած աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում։
Գյումրեցի վազորդը հաղթող է ճանաչվել երկու մրցատարածությունում՝ 1500 մ ու 5000 մ։
1500 մետրում Երվանդ Մկրտչյանը գրանցել է 3:42.75 արդյունք, իսկ 5000 մետրում՝ 14:32.51։
Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանն ունեցել է 16 ներկայացուցիչ։