Ռումինիան հայտնել է՝ բնակելի շենքին հարվածած ԱԹՍ-ն ռուսական է

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Մայիսի լույս 29-ի գիշերը Ռումինիայի հարավ-արևելքում գտնվող Գալաց քաղաքում բնակելի շենքին հարվածած անօդաչու թռչող սարքը ռուսական արտադրության է։ Այս եզրակացությանն են եկել ռումինացի մասնագետները, հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դանի հրապարակած բեկորների լուսանկարներում երևում է «Geran-2» գրությունը, իսկ նավիգացիոն համակարգերը, կառավարման բլոկները, շարժիչը և կառուցվածքային բաղադրիչները «նմանություն ունեն Ռումինիայում նախկինում հայտնաբերված այլ «Geran-2» անօդաչու թռչող սարքերին»։

Ռումինիայի նախագահի խոսքով՝ ֆիզիկական և քիմիական վերլուծությունը հաստատել է նույն նյութերի և վառելիքի առկայությունը, որոնք բազմիցս հայտնաբերվել են այս շարքի սարքերում:

«Բոլոր տվյալների հիման վրա հետաքննությունը միանշանակ եզրակացնում է, որ Գալացում հայտնաբերված բեկորները պատկանում են ռուսական արտադրության «Geran-2» անօդաչու թռչող սարքին»,- հայտարարել է Դանը՝ ընդգծելով, որ միջադեպի համար «միակ պատասխանատուն Ռուսաստանն է»:

Նա հավելել է, որ հետաքննության արդյունքները կտրամադրվեն Ռումինիայի դաշնակիցներին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի համապատասխան մարմիններին:

Ռումինիան ավելի վաղ ձեռնարկել էր պատասխան միջոցներ՝ փակելով Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և վտարելով գլխավոր հյուպատոսին։ Գալացում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել էր երկու մարդ։ «Գերան-2»-ն իրանական «Շահեդ» անօդաչուի ռուսական մոդիֆիկացիան է։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կասկած էր  հայտնել, որ անօդաչու թռչող սարքը ռուսական է՝ վկայակոչելով Ֆինլանդիա, Լեհաստան և Բալթյան երկրներ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թռիչքների դեպքերը։

«Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ ծագում ունի այս կամ այն թռչող սարքը, քանի դեռ փորձաքննություն չի անցկացվել»,- ասել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի