Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 3-ին և 4-ին Երևանում կանցկացվի հայկական ռազմարդյունաբերությանն ու նորարարական տեխնոլոգիաներին նվիրված մեծ ցուցահանդես։ Այս մասին հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հրավիրելով հանրությանը ծանոթանալու ոլորտի վերջին նվաճումներին։

«Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է «Rise» խորագրով ցուցահանդեսը: Այս միջոցառման ընթացքում ներկայացվելու են տասնյակ հայկական առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, լուծումները և գիտական նվաճումները»,- նշել է նա։

Ցուցահանդեսի այցելուները բացառիկ հնարավորություն կունենան տեսնելու ոչ միայն այն զինատեսակներն ու տեխնոլոգիաները, որոնք արդեն իսկ կիրառվում են զինված ուժերում, այլև գաղտնազերծված նոր նախագծեր։

«Այս միջոցառման շրջանակում մենք նախատեսում ենք ներկայացնել ոչ միայն Հայաստանի Հանրապետության բանակին մատակարարված հայրենական արտադրանքները, այլև դեռևս մշակումների և փորձարկումների փուլերում գտնվող տարատեսակ նմուշներ, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել»,- ընդգծել է Հայրապետյանը։

Նախարարի խոսքով՝ «Rise»-ը նպատակ ունի դառնալ կարևոր հանգույց ոլորտի զարգացման ու համագործակցության համար.

«Այս միջոցառումը դառնալու է մի նոր, յուրահատուկ միջազգային հարթակ, որը գալիս է նպաստելու ռազմարդյունաբերական ոլորտի տեխնոլոգիական շարունակական զարգացմանը՝ օգնելով նոր հարաբերություններ և համագործակցություններ ձևավորել թե՛ տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև, և թե՛ միջազգային գործընկերների հետ»։