Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառումը կարող է համատեղվել Անկախության օրվա տոնակատարության հետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ կայացած հոբելյանական հանձնաժողովների նիստում ամփոփվել են Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակներին նվիրված միջոցառումների առաջարկները։ Քննարկման ընթացքում նպատակահարմար է համարվել առաջնահերթություն տալ լայն լսարաններ ընդգրկող ծրագրերին, իսկ Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառումը առաջարկվել է համատեղել սեպտեմբերի 21-ին Անկախության 35-ամյակի տոնական միջոցառման հետ։

«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյան անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական հանձնաժողովների հերթական նիստում ամփոփվել են հոբելյանական միջոցառումների առաջարկները։ Քննարկմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Առաջարկները ներկայացվել են՝ համաձայն ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության:
Քննարկելով ներկայացված միջոցառումները՝ ներկաներն առավելապես նպատակահարմար են համարել լայն լսարաններ ընդգրկող ծրագրերը:

Առաջարկվել է Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառման անցկացումը համատեղել սեպտեմբերի 21-ին Անկախության 35-ամյակի տոնական միջոցառման հետ:

Ներկաներն արձանագրել են երկու հոբելյանական առիթներին նվիրված միջոցառումների մեկտեղման հնարավորությունը՝ կախված ծրագրերի բովանդակությունից և հաշվի առնելով կառույցների պետական և պատմամշակութային կարևոր դերը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող միջոցառումը:

Ընդգծվել է արխիվային նյութերի, լուսանկարների, վավերագրությունների ցուցահանդեսների անցկացումը, ճարտարապետական լուծումները ներկայացնող ցուցադրությունների կազմակերպման կարևորությունը ինչպես նորաձևության, այնպես էլ վաճառքի համար նախատեսված հուշանվերային իրերի ստեղծմամբ՝ ընդգրկելով նաև ինքնազբաղ արվեստագետների:

Ըստ ներկայացված ծրագրերի՝ քննարկվել է մեդիարտադրանքի տրամաբանությամբ ԱԲ-ի միջոցով ֆիլմերի ստեղծումը՝ դպրոցահասակների համար և նրանց ներգրավմամբ: Հաշվի առնելով հուշարձանների՝ պատմական կարևոր իրադարձություններում ներկայությունը, հանձնաժողովը էական է համարել հոբելյանական ծրագրերում հուշարձանների և հանրություն կապի ընդգծումը:

Քննարկմանը հատկապես շեշտվել է բոլոր միջոցառումներում պետականության գաղափարական հիմքը պահպանելու և շեշտադրելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։