Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վոլգոգրադի վրա. հրդեհվել է «Լուկօյլ»-ի գործարանը

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքում սինթետիկ մանրաթելերի գործարանի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովի, գրում է Meduza-ն։

Մահացածը 60-ամյա տղամարդ է։ Վիրավորվել է նաև 55-ամյա կին, որը ծանր վիճակում հոսպիտալացվել է։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Վոլգոգրադի վրա: Նահանգապետը հայտնել է, որ քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Կրասնոօկտյաբրսկի շրջանի Վերշինինա փողոցում բնակելի շենք է վնասվել: Մեկ մարդ վիրավորվել է, նա տեղում բժշկական օգնություն է ստացել:

Բոչարովը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորները հրդեհներ են առաջացրել Վոլժսկիի քիմիական գործարանում և Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքի և էներգետիկայի օբյեկտներում: Կոնկրետ օբյեկտները չեն նշվել: Նահանգապետի տեղեկացմամբ՝ հրդեհները մարվել են:

Ուկրաինական տելեգրամ ալիքները պնդում են, որ Վոլգոգրադում նավթավերամշակման գործարանն է հարձակման ենթարկվել։

Astra ալիքը հաղորդում է, որ «Լուկօյլ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկա» գործարանը հրդեհվել է։ Այն նախկինում մի քանի անգամ հարձակման էր ենթարկվել. 2025 թվականի աշնանը ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը հարձակումից հետո:

Astra-ն նշում է, որ սա գործարանի վրա առնվազն տասներորդ հարձակումն է: Նահանգապետն իր հայտարարության մեջ չի հիշատակում «Լուկօյլ» նավթավերամշակման գործարանում հրդեհի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի