Երևանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների անցանկալիության մասին. Զախարովա

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է հունիսին կայանալիք ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի որոշ քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուս դիտորդների ցուցակներն ուղարկվել են հավատարմագրման համար սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Ամեն ինչ արվել է հայկական կողմի պահանջի համաձայն։ Ցավոք, մեր հայ գործընկերներն իսկապես ոչ պաշտոնապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի որոշ քաղաքացիների  ընդգրկելու անցանկալիության մասին։ Նրանց թվում են Պետդումայի երեք պատգամավորներ և Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։ Մենք խնդրել ենք պատճառներ և որոշակի արձագանք սրա վերաբերյալ։ Մենք պաշտոնական պատասխան չենք ստացել Երևանից, այդ թվում՝ այս որոշման դրդապատճառների վերաբերյալ»,- պնդել է նա։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան  որևէ տեղեկություն չունի այն մասին, թե ինչով կարող էին այս անձինք «նեղացնել» Հայաստանին։

«Ես իրատեսական պատասխաններ չունեմ։ Անկեղծ ասած, չեմ կարող պատկերացնել, թե ինչ են արել Ռուսաստանի այս քաղաքացիները պաշտոնական Երևանին, որ նրանց մուտքը թույլ չեն տալիս։ Կարող եմ միայն ենթադրել, որ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրանք գտնվում են Եվրամիության պատժամիջոցների ցանկում, և սա պաշտոնական Երևանի կողմից ԵՄ ղեկավարների առջև խոնարհվելու մի տեսակ դրսևորում է»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի