Նիժնի Նովգորոդում ուկրաինական ԱԹՍ-ի արձակման հետևանքով վնասվել է շրջանային դատարանի շենքը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասել է մարզային դատարանի շենքը, գրում է Current time-ը։

Նա նշել է, որ տարածաշրջանի վրա մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։

«Մասնագետներն աշխատում են դեպքի վայրում։ Հակաօդային պաշտպանության գործողությունները շարունակվում են։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով», – հավելել է նա։

Astra-ն, հղում անելով քաղաքի Սովետսկի շրջանի բնակիչներին, որտեղ գտնվում է դատարանը, հաղորդել է պայթյունների և ցածր բարձրության վրա թռչող անօդաչուի մասին։ NN.RU-ի փոխանցմամբ էլ՝ դատարանի շենքը շրջափակված է անվտանգության ուժերի կողմից, իսկ տարածք մուտքը փակ է կարմիր ​​ժապավենով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի լույս 28-ի գիշերը Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի և Տամբովի մարզերում, ինչպես նաև բռնակցված Ղրիմի և Ազովի ծովի վրա խոցվել է ուկրաինական 62 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի