«Քրիսթալ Փելասը»՝ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիական «Քրիսթալ Փելասը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հաղթողի տիտղոսը։
Եզրափակիչում լոնդոնյան ակումբը նվազագույն հաշվով հաղթեց իսպանական «Ռայո Վալիեկանոյին»:
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած հանդիպման միակ գոլը 51-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան (տեսանյութ)։
Անգլիայի ավարտված առաջնությունում 15-րդ տեղը գրաված «Քրիսթալ Փելասն» առաջին տիտղոսը նվաճեց եվրագավաթներում։