Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրն է քննարկվել

Լուրեր

27.05.2026 | 19:23
«Ռոլան Գարոս». Կարեն Խաչանովը դուրս եկավ 3-րդ շրջան
27.05.2026 | 19:10
Հունգարիան որոշել է չեղարկել Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալու որոշումը
27.05.2026 | 19:00
Ի՞նչ տարբերություն ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի միջև․ վախեցնում, սպառնում են հանրությանը՝ ՌԴ-ի կամ Ադրբեջանի հետ պատերազմով․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 18:49
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին
27.05.2026 | 18:43
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆ
27.05.2026 | 18:26
Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող երիտասարդ մարզիկները
27.05.2026 | 18:14
ԲՀԿ-ականներ են ձերբակալվել ընտրակաշառքի գործով // Գետերում ջրի ելքերի մեծացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
27.05.2026 | 18:02
Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրն է քննարկվել
27.05.2026 | 17:52
ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով
27.05.2026 | 17:51
Հրազդանում շենքի բակն ամբողջությամբ ողողվել է ջրով․ փրկարարները քաղաքացիների են օգնել դուրս գալ
27.05.2026 | 17:40
Զելենսկին հրամայել է պատրաստվել ևս երկու-երեք տարվա պատերազմի․ The Economist
27.05.2026 | 17:32
Կվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի «Rieger-Kloss» երգեհոնը
27.05.2026 | 17:23
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարի ոչնչացնելու մասին
27.05.2026 | 17:14
«Ականատես»-ը նախընտրական փուլում արձանագրել է վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքեր
27.05.2026 | 17:00
Գագիկ Ծառուկյանի ընտանիքին առնչվող գույքերն ու բաժնետոմսերը փոխանցվել են պետությանը
Բոլորը

Ժաննա Անդրեասյան-ի ղեկավարությամբ անցկացվել է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյան-ի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են նախատեսվող միջոցառումները։ Կարևորվել են Աճառյանի գիտական ժառանգության հանրահռչակումը, աշխատությունների թվայնացումն ու վերահրատարակումը, ինչպես նաև Փարիզում նրա անվան հուշատախտակի բացման նախաձեռնությունը։

«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Նախորդիվ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ՝ հաստատված ընթացակարգով։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն հանգամանքը, որ հոբելյանական ծրագրում ընտրված միջոցառումները լայն տարածում ունենան՝ հասանելի լինելով լայն շրջանակների։ Որպես հոբելյանական կարևոր միջոցառում՝ նախարարն առանձնակի անդրադարձել է Փարիզում Աճառյանի անվան հուշատախտակի բացմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ գործընկերների հետ պատշաճ աշխատանքներ են իրականացվում։

Կարևորվել է նաև Աճառյանի գիտական ժառանգության հանրահռչակումը՝ վերահրատարակումների թվայնացման աշխատանքներ իրականացնելով։ Ներկայացված ծրագրով նախատեսվում է Աճառյանի հոդվածները, որոնք շատ հաճախ գիտական շրջանառությունից դուրս են մնում, մեկտեղել և հրատարակել առանձին հատորներով։ Հանձնաժողովը խրախուսելի է համարել ինչպես դպրոցականների մասնակցությունը միջոցառումներին, այնպես էլ տարբեր հաստատությունների նախաձեռնողականությունը՝ ներկայացնելու սեփական ծրագիրը։

Հոբելյանական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպական մի շարք այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։