Գագիկ Ծառուկյանի ընտանիքին առնչվող գույքերն ու բաժնետոմսերը փոխանցվել են պետությանը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կառավարություն-ը որոշում է ընդունել պետության սեփականության իրավունքով գրանցված մի շարք անշարժ գույքեր ամրացնելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է Ծաղկաձորի Տանձաղբյուրի փողոցի և Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի գույքերին, ինչպես նաև «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերին ու «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության պահանջի իրավունքին։ Դրանք կապված են Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների հետ և կհաշվառվեն Պետական գույքի կառավարման կոմիտեում։

«Կառավարությունն ընդունել է անշարժ գույք ամրացնելու վերաբերյալ որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ գլխավոր դատախազության գրությամբ տրամադրված տեղեկատվության համաձայն վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի՝ 2026 թ. ապրիլի 15-ի որոշմամբ մասնակիորեն բավարարվել են համապատասխան հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաև Կարապետ Գուլոյանի, Ռոզա Ծառուկյանի վճռաբեկ բողոքները և օրինական ուժ է տրվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. հուլիսի 1-ի վճռին և կայացված որոշման հիման վրա գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հասցեի 0.1 հա մակերեսով հողամասի և 9.5 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի 9177/10000 մասի նկատմամբ։ Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել նաև «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսերի, ինչպես նաև ՀՀ-ին է փոխանցվել 2021 թ. «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը։

Որոշմամբ առաջարկվում է Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հասցեում գտնվող գույքը և Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի համապատասխան բաժնեմասն ամրացնել և հաշվառել Պետական գույքի կառավարման կոմիտեում։ Որոշմամբ առաջարկվում է նաև Առինջ գյուղի վերոնշյալ շենք-շինությունների նկատմամբ իրականացնել պահառություն»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։